FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  12

Ավագ ենթասպայական զինվորական կոչումներ շնորհելը.
1. «Ենթասպա» զինվորական կոչում շնորհվում է`
    1) պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և «ավագ» զինվորական կոչում ունեցող այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է ավագ ենթասպայական կազմի զինվորական կոչմանը, ու լրացել է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետը.
    2) ավագ ենթասպայական կազմի համապատասխան մասնագիտական ուսումնական ծրագիր ավարտած շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերի զինվորական կոչում ունեցող զինծառայողներին.
    3) պայմանագրային զինվորական ծառայության ընդունված և ավագ ենթասպայական խմբի պաշտոնի նշանակված զինծառայողներին, որոնք ունեն կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում և բարձրագույն կրթություն.
2. «Ավագ ենթասպա» զինվորական կոչում շնորհվում է «ենթասպա» զինվորական կոչումը կրելու ժամկետը լրացած այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած զինվորական պաշտոնի հաստիքային դասակարգմանը համապատասխանում է «ավագ ենթասպա» զինվորական կոչումը: