FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

article  29

Դիմումին ներկայացվող պահանջները.
1. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված դիմումը պետք է պարունակի՝
    1) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` դրա լրիվ անվանումը, հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը).
    2) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների առերևույթ խախտում թույլ տված պետական պաշտոն զբաղեցնող անձի կամ համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի կամ Երևան համայնքի վարչական շրջանի ղեկավարի կամ նրա տեղակալի պաշտոն զբաղեցնող անձի կամ վարքագծի կանոնի առերևույթ խախտում թույլ տված կամ շահերի բախման վիճակում առերևույթ հայտնված պետական պաշտոն զբաղեցնող անձի (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի) կամ համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի կամ Երևան համայնքի վարչական շրջանի ղեկավարի կամ նրա տեղակալի` պաշտոն զբաղեցնող անձի անունը, ազգանունը, որին վերաբերում է դիմումը, նրա զբաղեցրած պաշտոնը, և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որտեղ անձը պաշտոն է զբաղեցնում: Սույն կետի փակագծերում նշված բացառությունը չի տարածվում քննչական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների և գլխավոր դատախազի տեղակալների վրա.
    3) խախտումը կամ շահերի բախման դեպքը.
    4) փաստական հանգամանքները, որոնցով ողջամտորեն հիմնավորվում է առերևույթ խախտումը կամ դեպքը, առկայության դեպքում՝ այդ հանգամանքների հիմնավորվածությունը հավաստող ապացույցները (փաստաթղթեր, նյութեր).
    5) դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկան).
    6) դիմում տալու տարին, ամիսը և ամսաթիվը.
    7) դիմողի ստորագրությունը, իրավաբանական անձի դեպքում՝ դրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը: Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա դիմումին պետք է կցվի նաև օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը.
    8) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը: