FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  23

Ինքնավար մարմնի օրինական պահանջները չկատարելու հետևանքները.
1. Եթե ծառայություն մատուցողը կամ կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցողը չի կատարում Ինքնավար մարմնի օրինական պահանջները, ապա Ինքնավար մարմինը՝
    1) դիմում է ծառայություն մատուցողի կամ կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցողի վերադաս մարմին կամ համապատասխան պաշտոնատար անձին՝ պարտականությունների կատարման մեջ թերացած անձի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելու գործընթաց սկսելու համար.
    2) դիմում է ծառայություն մատուցողի կարգավորող և վերահսկող այլ մարմին՝ համապատասխան վարույթ հարուցելու և ծառայություն մատուցողի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու պահանջով.
    3) օրենքով սահմանված կարգով նախաձեռնում է համապատասխանության գնահատում անցկացնելու գործընթաց.
    4) ամբողջությամբ կամ մասնակիորեն սահմանափակում է պետական տեղեկատվական համակարգի կամ տվյալների փոխանակման շերտի օգտագործման հնարավորությունը մինչև Ինքնավար մարմնի օրինական պահանջների կատարումը, եթե ունի հիմնավոր կասկածներ, որ նշված սահմանափակումը չկիրառելը կարող է խափանել պետական տեղեկատվական համակարգի անվտանգ և անխափան աշխատանքը.
2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հետևանքը կարող է կիրառվել ինչպես առանձին, այնպես էլ 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ կետերի հետ միաժամանակ.
3. Կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելու իրավունք ունեցող պաշտոնատար անձը պարտավոր է դիմումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, ձեռնարկել միջոցներ և արդյունքների մասին տեղեկացնել Ինքնավար մարմնին.
4. Ծառայություն մատուցողի կարգավորող և վերահսկող այլ մարմինը համապատասխան վարույթ հարուցելու և պատասխանատվության միջոց կիրառելու դիմումի ընթացքի մասին Ինքնավար մարմնին տեղեկացնում է դիմումն ստանալուց հետո՝ 15 օրվա ընթացքում: