FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  32

Անհրաժեշտ պաշտպանությունը.
1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որն արարքը կատարել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն՝ պաշտպանվողի կամ այլ անձի կյանքը, առողջությունը, իրավունքները, ազատությունները, օրինական շահերը, հասարակության կամ պետության օրինական շահերը սույն օրենսգրքով նախատեսված հակաիրավական ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում.
2. Անհրաժեշտ պաշտպանության իրավունքն անձին է պատկանում՝ անկախ հակաիրավական ոտնձգությունից խուսափելու կամ այլ անձանց կամ իրավասու մարմինների օգնությանը դիմելու հնարավորությունից, ինչպես նաև անկախ անձի մասնագիտական կամ այլ հատուկ պատրաստվածությունից կամ պաշտոնեական դիրքից.
3. Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում է համարվում դիտավորությամբ ոտնձգողին այնպիսի վնաս պատճառելը, որը համաչափ չէ հակաիրավական ոտնձգության բնույթին և վտանգավորությանը և չի բխում պաշտպանվելու անհրաժեշտությունից.
4. Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում չի համարվում հակաիրավական ոտնձգություն կատարողին դիտավորությամբ կյանքից զրկելը, եթե տվյալ իրադրությունում ոտնձգությունից պաշտպանվելը հնարավոր չէր ավելի թեթև վնաս պատճառելով, կամ պաշտպանվողը տվյալ իրադրությունում չի գիտակցել և չէր կարող գիտակցել ավելի թեթև վնաս պատճառելու հնարավորությունը.
5. Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ արարքը հանցագործություն է, եթե նախատեսված է սույն օրենսգրքի Հատուկ մասով:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  32

6. Եթե տվյալ իրադրությունում պաշտպանվողը վախի, հուզմունքի, սթրեսի կամ այլ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոնների հետևանքով չի գիտակցել և չէր կարող գիտակցել, որ հակաիրավական ոտնձգությունը կամ դրա իրական սպառնալիքը բացակայում է, ապա վնաս պատճառող արարքը համարվում է անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված: Եթե պաշտպանվողը տվյալ իրադրությունում կարող էր գիտակցել, որ հակաիրավական ոտնձգությունը բացակայում է, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության անզգուշությամբ վնաս պատճառելու համար: Եթե տվյալ իրադրությունում պաշտպանվողը թույլ է տվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում, ապա ենթակա է քրեական պատասխանատվության անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ հանցանք կատարելու համար.
7. Անհրաժեշտ պաշտպանության վիճակը բացակայում է, եթե տեղի է ունեցել անհրաժեշտ պաշտպանության սադրում, այսինքն՝ երբ անձին վնաս պատճառելու նպատակով պաշտպանվողը նրան դրդել է հակաիրավական ոտնձգություն կատարելու: