Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ. 1. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում կամ դրանց իրականացման ընթացքում բանկի ֆինանսական առողջացման անհնարինության դեպքում ադմինիստրացիայի ղեկավարը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել գրավոր միջնորդություն` բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու և բանկի նկատմամբ սնանկության վարույթ սկսելու միջնորդությամբ դատարան դիմելու անհրաժեշտության մասին. 2. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում կամ դրանց իրականացման ընթացքում բանկի ֆինանսական առողջացման դեպքում ադմինիստրացիայի ղեկավարը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել գրավոր միջնորդություն` ադմինիստրացիայի գործունեությունը դադարեցնելու և բանկը մասնակիցների (բաժնետերերի, փայատերերի) կառավարմանը վերադարձնելու մասին. 3. Կենտրոնական բանկի խորհուրդը` 15-օրյա ժամկետում, քննարկում է սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերով նախատեսված միջնորդությունը և կայացնում որոշում` այն մերժելու կամ բավարարելու մասին: |