FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  62

Դատապարտյալին քրեակատարողական հիմնարկ ընդունելը.
1. Դատապարտյալին քրեակատարողական հիմնարկ ընդունում է տվյալ հիմնարկի վարչակազմը՝ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով.
2. Քրեակատարողական հիմնարկ տեղափոխված դատապարտյալը նախնական բժշկական զննություն անցնելու, քրեակատարողական հիմնարկի պայմաններին հարմարվելու, քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգով նախատեսված պատժի կատարման կարգին և պայմաններին իրազեկվելու, ինչպես նաև ինքնասպանության և ինքնավնասման ռիսկը վեր հանելու և գնահատելու, ռիսկերի և կարիքների գնահատման հիման վրա պատժի կատարման անհատական պլանավորման և պայմանների որոշման նպատակով մինչև 15 օր ժամկետով տեղավորվում է կարանտինային բաժանմունքում։ Կարանտինային բաժանմունքում դատապարտյալի գտնվելու առանձնահատկությունները սահմանվում են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով.
3. Քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց անմիջապես հետո դատապարտյալը գրանցվում է համապատասխան մատյաններում և անհատական քարտում.
4. Յուրաքանչյուր դատապարտյալի համար վարվում է անձնական գործ։ Անձնական գործը պետք է ներառի դատապարտյալի անձին և պատժի կատարմանը վերաբերող պարբերաբար թարմացվող տեղեկություններ, այդ թվում՝ դատապարտյալի նկատմամբ նախկինում կիրառված խափանման միջոցի մասին, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկ ընդունելու և պատժից ազատելու ամսաթվերը։ Անձնական գործին կարող են ծանոթանալ դատապարտյալը և նման լիազորություն ունեցող մարմինները կամ անձինք.
5. Կարանտինային բաժանմունքում տեղավորվելուց անմիջապես հետո դատապարտյալը տեղեկացվում է իր հիմնական իրավունքների և պարտականությունների, քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգի, քրեակատարողական հիմնարկում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծավալների ու տրամադրման կարգի և այլ առանձնահատկությունների մասին, որի վերաբերյալ տեղեկանքը կցվում է դատապարտյալի անձնական գործին.
6. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը երաշխավորում է դատապարտյալի անձնական տվյալների պաշտպանությունը: