Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 7
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 6 35) եզրափակիչ դատավարական ակտ՝ տվյալ վարույթի ընթացքն ավարտող դատավարական ակտ, ներառյալ եզրափակիչ դատական ակտը. 36) եզրափակիչ դատական ակտ՝ դատարանում տվյալ վարույթի ընթացքն ավարտող դատական ակտ. 37) վարութային գործողություն` տվյալ վարույթի շրջանակներում իրավասու դատարանի, վարույթի հանրային մասնակցի կողմից կամ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում նրանց հանձնարարությամբ ի պաշտոնե կատարվող գործողություն. 38) ապացուցողական գործողություն՝ քննիչի կամ դատարանի կողմից, ինչպես նաև հետաքննության մարմնի (քննիչի հանձնարարությամբ) կամ փորձագետի (քննիչի կամ դատարանի հանձնարարությամբ) կողմից կատարվող՝ սույն օրենսգրքով նախատեսված վարութային գործողություն, որի արդյունքում ակնկալվում է ձեռք բերել ապացույց. 39) ապացույց՝ փաստի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ստացված տվյալ, որի հիման վրա քննիչը, դատախազը, դատարանը պարզում են ապացուցման ենթակա հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև վարույթի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ. 40) օպերատիվ-հետախուզական միջոցառում` «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառում, որի իրականացման համար դատարանի որոշում չի պահանջվում. 41) քրեական հետապնդման հարուցում` դատախազի կողմից անձի ենթադրյալ հանցավոր արարքը նկարագրող և դրա իրավական գնաhատականը պարունակող որոշում կայացնելը կամ ենթադրյալ տուժողի կողմից դատարան քրեական հայց ներկայացնելը. 42) մեղադրանք` որոշակի անձի կողմից ենթադրյալ հանցանք կատարելու մասին վարկած, որն ունի փաստական և իրավական հիմնավորում. 43) ռեաբիլիտացիա՝ Հայաստանի Հանրապետության կողմից արդարացված մեղադրյալին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրվող հատուցում, ինչպես նաև նրա իրավունքների վերականգնում. 44) ձերբակալում՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով կամ մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով անձնական ազատության իրավունքի սահմանափակումը՝ առանց դատարանի որոշման. |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 6 45) արձանագրություն՝ վարույթի հանրային մասնակցի կամ դատական նիստի քարտուղարի կազմած փաստաթուղթ, որը հավաստում է որոշակի գործողությունների կատարումը կամ այլ փաստեր. 46) միջնորդություն` վարույթի մասնակցի կամ այլ անձի խնդրանքը` ուղղված վարույթն իրականացնող մարմնին. 47) բացարկ՝ վարույթի մասնակցի գրավոր միջնորդությունը դատավորին, վարույթի հանրային մասնակցին, փորձագետին, թարգմանչին, ընթերակային կամ դատական նիստի քարտուղարին վարույթին մասնակցելուց ազատելու վերաբերյալ. 48) բողոք՝ վարութային ակտի վերաբերյալ գրավոր (թղթային կրիչով` ձեռագիր ստորագրությամբ, կամ էլեկտրոնային կրիչով` էլեկտրոնային ստորագրությամբ) անհամաձայնություն. 49) հանձնարարություն՝ վերադաս դատախազի կողմից հսկող դատախազին, հսկող դատախազի կողմից քննիչին, քննչական մարմնի ղեկավարին, քննչական մարմնի ղեկավարի կողմից քննիչին կամ քննիչի կողմից հետաքննության մարմնին` իրենց իրավասության սահմաններում տրվող գրավոր (թղթային կրիչով` ձեռագիր ստորագրությամբ, կամ էլեկտրոնային կրիչով` էլեկտրոնային ստորագրությամբ) հրահանգ՝ պարզելու որոշակի հանգամանքներ, կատարելու որոշակի գործողություններ, կայացնելու որոշումներ կամ ձեռնպահ մնալու որևէ գործողություն կատարելուց կամ որոշում կայացնելուց. 50) առարկություն՝ վարույթի հանրային մասնակցի հանձնարարությունների կամ վարութային ակտերի վերաբերյալ վարույթի մեկ այլ հանրային մասնակցի՝ իրավասու անձին ներկայացված գրավոր (թղթային կրիչով` ձեռագիր ստորագրությամբ, կամ էլեկտրոնային կրիչով` էլեկտրոնային ստորագրությամբ) անհամաձայնություն. 51) ցուցմունք՝ ձերբակալված անձի, մեղադրյալի, վկայի կամ տուժողի կողմից հարցաքննության, առերեսման կամ տեղում ցուցմունքների ստուգման, փորձագետի հարցաքննության ընթացքում գրավոր կամ բանավոր հաղորդված և պատշաճ արձանագրված տվյալներ. 52) բացատրություն` դատական վարույթի ընթացքում բանավոր կամ գրավոր պնդում, որը կատարում է վարույթի մասնակիցը կամ այլ անձ` իր դիրքորոշումը ներկայացնելու կամ հիմնավորելու համար. 53) անչափահաս` 18 տարին չլրացած անձ. |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 6 Սույն օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենսգրքում օգտագործվող ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը․ 1) քրեական վարույթ` առերևույթ հանցանքի մասին պատշաճ ձևով տեղեկանալու պահից սույն օրենսգրքով սահմանված պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից իրենց իրավասության սահմաններում իրականացվող ընթացակարգ, որը դրսևորվում է վարութային գործողությունների կատարմամբ և դատավարական ակտերի ընդունմամբ. 2) վարույթի նյութեր` քրեական վարույթը նախաձեռնելուց ի վեր պատշաճ կարգով հավաքված ու ստացված փաստաթղթերի և այլ նյութերի համարակալված ամբողջություն. 3) քրեական գործ` դատարան հանձնված և դատարանում կազմված վարույթի նյութեր. 4) մինչդատական վարույթ` վարույթի հանրային մասնակիցների կողմից իրենց իրավասության սահմաններում իրականացվող ընթացակարգ. 5) նախաքննություն՝ քննիչի կողմից իր իրավասության սահմաններում ենթադրյալ հանցանքի կապակցությամբ իրականացվող գործունեություն. 6) հետաքննություն՝ հետաքննության մարմնի կողմից նախաքննության ընթացքում իրականացվող և դրան օժանդակող գործունեություն, որը ներառում է գաղտնի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների կատարումը. 7) դատական վարույթ՝ դատարանի կողմից իր իրավասության սահմաններում իրականացվող ընթացակարգ. 8) դատաքննություն` առաջին ատյանի դատարանում մեղադրանքի քննության, իսկ վերադաս դատարանում` դրա արդյունքով կայացված եզրափակիչ դատական ակտի իրավաչափության ստուգման կապակցությամբ իրականացվող գործունեություն. 9) վարույթին ներգրավված անձ` դատավորը, վարույթի հանրային մասնակիցը, վարույթի մասնավոր մասնակիցը, վարույթին օժանդակող անձը, ձերբակալված անձը, ենթադրյալ հանցանքի մասին հաղորդում ներկայացրած անձը, ինչպես նաև ցանկացած այլ անձ, որի իրավաչափ շահերին առնչվում է վարութային ակտը. 10) դատարան՝ քրեական վարույթի ընթացքում դատական իշխանություն իրականացնող պետական մարմին. 11) դատավոր՝ քրեական վարույթի ընթացքում արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնող պետական պաշտոնատար անձ. 12) վարույթի հանրային մասնակից՝ դատախազը, քննիչը, քննչական մարմնի ղեկավարը, հետաքննության մարմնի պետը, հետաքննիչը. |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 6 13) վարույթի մասնավոր մասնակից՝ մեղադրյալը, նրա օրինական ներկայացուցիչը, պաշտպանը, տուժողը, գույքային պատասխանողը, տուժողի և գույքային պատասխանողի օրինական ներկայացուցիչը և լիազոր ներկայացուցիչը. 14) վարույթին օժանդակող անձ՝ վկան, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը, փորձագետը, թարգմանիչը, հոգեբանը, ընթերական, դատական նիստի քարտուղարը. 15) կողմեր` դատական վարույթում հակադիր շահեր ներկայացնող մասնակիցներ. 16) մեղադրանքի կողմ՝ դատական վարույթին մասնակցող դատախազը, քննիչը, տուժողը, նրա օրինական ներկայացուցիչը և լիազոր ներկայացուցիչը. 17) պաշտպանության կողմ՝ դատական վարույթին մասնակցող մեղադրյալը, նրա օրինական ներկայացուցիչը, պաշտպանը, գույքային պատասխանողը, նրա օրինական և լիազոր ներկայացուցիչը. 18) դատախազ՝ պետական պաշտոնատար անձ, որը քրեական վարույթի ընթացքում պետության անունից իրականացնում է դատախազության՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված լիազորությունները. 19) քննիչ` պետական պաշտոնատար անձ, որն իր իրավասության սահմաններում քրեական վարույթի ընթացքում իրականացնում է նախաքննություն. 20) քննչական մարմնի ղեկավար` նախաքննություն կատարելու իրավասություն ունեցող քննչական մարմնի կամ դրա ստորաբաժանման (գլխավոր վարչության, վարչության, բաժնի, բաժանմունքի և այլնի) ղեկավար կամ նրա տեղակալ, որն իր իրավասության սահմաններում կազմակերպում է նախաքննությունը և ապահովում է դրա արդյունավետությունը. 21) հետաքննության մարմին` «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով նախատեսված պետական մարմնի համակարգում գործող և օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավար (հետաքննության մարմնի պետ) և աշխատակիցներ (հետաքննիչներ), որոնք նախաքննության շրջանակներում իրավասու են կատարելու գաղտնի քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. 22) մեղադրյալ՝ անձ, որի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, և որի նկատմամբ միաժամանակ առկա չէ օրինական ուժի մեջ մտած քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կամ մեղադրական կամ արդարացման դատավճիռ. |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 6 23) արդարացված մեղադրյալ՝ մեղադրյալ, որի նկատմամբ առկա է արդարացման վերդիկտ. 24) դատապարտված մեղադրյալ՝ մեղադրյալ, որի նկատմամբ առկա է մեղադրական վերդիկտ. 25) պաշտպան՝ փաստաբան, որը քրեական վարույթի ընթացքում ստանձնել և իրականացնում է ձերբակալված անձի կամ մեղադրյալի պաշտպանությունը. 26) տուժող՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, պետություն, համայնք կամ միջազգային կազմակերպություն, որի վերաբերյալ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ ենթադրյալ հանցանքով նրան պատճառվել է վնաս կամ կարող էր պատճառվել` ենթադրյալ հանցանքն ավարտին հասցնելու դեպքում. 27) գույքային պատասխանող՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարող է գույքային պատասխանատվություն կրել ենթադրյալ հանցանքով պատճառված վնասի համար. 28) հանրային մեղադրող` հանրային մեղադրանքի կարգով իրականացվող վարույթում առաջին ատյանի դատարանում պետության անունից մեղադրանքը պաշտպանող դատախազ. 29) մասնավոր մեղադրող՝ մասնավոր մեղադրանքի կարգով իրականացվող վարույթում առաջին ատյանի դատարանում իր անունից մեղադրանքը ներկայացնող տուժող. 30) օրինական ներկայացուցիչ՝ անչափահաս, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող մեղադրյալի, տուժողի կամ վկայի ծնողը, որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն, իր իրավասության սահմաններում` խնամակալության և հոգաբարձության մարմնի աշխատակիցը, մահացած մեղադրյալի կամ ենթադրյալ հանցանք կատարած և մահացած անձի մերձավոր ազգականը, ինչպես նաև տուժող կամ գույքային պատասխանող իրավաբանական անձի ղեկավարը. 31) լիազոր ներկայացուցիչ՝ փաստաբան, որին տուժողը կամ գույքային պատասխանողը պատշաճ լիազորել է վարույթի ընթացքում ներկայացնել իր իրավաչափ շահերը, ինչպես նաև իրավաբանական անձ հանդիսացող տուժողի կամ գույքային պատասխանողի պատշաճ լիազորված աշխատակիցը. 32) վարութային ակտ՝ քրեական վարույթի ընթացքում դատարանի կամ վարույթի հանրային մասնակցի` ի պաշտոնե կատարած գործողություն, դրսևորած անգործություն կամ կայացրած դատավարական ակտ. 33) դատավարական ակտ՝ դատական ակտ կամ վարույթի հանրային մասնակցի կայացրած որոշում. 34) դատական ակտ՝ դատարանի կայացրած որոշում կամ դատավճիռ. |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 6 54) ազգականներ` ազգակցական կապի մեջ գտնվող և մինչև նախապապը կամ նախատատն ընդհանուր նախնիներ ունեցող անձինք: Սույն օրենքի իմաստով՝ անձի հետ ազգակցական կապի 1-ին աստիճանի մեջ են անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները: Անձի հետ ազգակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ են ազգակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ ազգակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք: Անձի հետ ազգակցական կապի մինչև 3-րդ աստիճանի մեջ են ազգակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ ազգակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք. 55) մերձավոր ազգական` ծնողը, զավակը, որդեգրողը, որդեգրվածը, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրը կամ քույրը, պապը, տատը, թոռը, ամուսինը, ամուսնու ծնողը կամ զավակի ամուսինը. 56) բնակարան` շենք կամ շինություն, որը մշտապես կամ ժամանակավորապես օգտագործվում է որոշակի անձի կամ անձանց բնակության, հանգստի, գույք պահելու, ինչպես նաև որոշակի անձի կամ անձանց մասնագիտական կամ այլ պահանջմունքները բավարարելու համար, այդ թվում` սեփական կամ վարձակալած բնակարանը, ավտոտնակը, այգետնակը, հյուրանոցային համարը, նավախցիկը, գնացքի ճամփորդախցիկը, դրանց այլ բաղկացուցիչ մասերը, համապատասխանաբար դրանց անմիջական հարող մասնավոր տարածքները, մասնավոր և ծառայողական տրանսպորտային միջոցը, ինչպես նաև աշխատասենյակը. 57) բանկային կամ հարակից գաղտնիք` օրենքով սահմանված իմաստով՝ բանկային գաղտնիքը, ապահովագրական գաղտնիքը, արժեթղթերի շուկայի ոլորտի ծառայողական գաղտնիքը, կրիպտոակտիվների շուկայի ոլորտի ծառայողական տեղեկությունը, կենսաթոշակային գաղտնիքը, ինչպես նաև վարկային տեղեկատվությունը և վարկային պատմությունը. 58) դեպքի վայր՝ սահմանափակ տարածք, որտեղ հանցագործության մասին հաղորդմամբ կամ բավարար ապացույցներով համոզիչ հիմնավորվում է, որ կատարվել է հանցանքը, և միաժամանակ կարող են առկա լինել հանցագործության հետքեր, հետևանքներ կամ այլ հանցանշաններ. 59) հարգելի պատճառ՝ հիվանդություն, մերձավոր ազգականի մահ կամ անձի կամքից անկախ այլ հատուկ և օբյեկտիվ հանգամանք. |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 6 60) վերդիկտ՝ մինչև դատավճիռ կայացնելը մեղադրյալի անմեղության կամ մեղավորության վերաբերյալ դատարանի գրավոր հետևությունը. 61) բաժանորդային տվյալներ՝ ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի միջոցով հաղորդակցվողների հեռախոսահամարները, հեռախոսահամարի բաժանորդի անհատական տվյալները, համացանցն օգտագործողի կամ բաժանորդի նույնականացման տվյալները, հաղորդակցման ընթացքում օգտագործվող սարքավորումների նույնականացման համարը, հեռախոսահամարը, որով նա միանում է ընդհանուր օգտագործման հեռախոսացանցին, համացանցային հեռախոսազանգն ստացողի անհատականացման տվյալները. 62) փոխանցվող տվյալներ՝ ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում` բաժանորդի և օգտագործողի մուտքային և ելքային զանգերը (հաղորդագրությունները), հեռախոսային հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակը, հեռախոսային հաղորդակցությունն սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը և նրանց տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տվյալները, համացանցային հաղորդակցության, այդ թվում` համացանցային հեռախոսային հաղորդակցության և համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում՝ համացանցային հեռախոսազանգերի մուտքային և ելքային զանգերը, համացանցին միանալու և համացանցից դուրս գալու վայրը, ժամանակը, տևողությունը, տեղաշարժը, համացանցային հասցեն, ներառյալ ինտերնետ պրոտոկոլի (IP) հասցեն պարզելու համար անհրաժեշտ տվյալները. 63) բովանդակային տվյալներ՝ ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում` հեռախոսային խոսակցության, տեքստային, պատկերային, ձայնային, տեսաձայնային և այլ հաղորդագրության բովանդակությունը, հեռախոսազանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում՝ այն հեռախոսահամարը, որին փոխանցվել է հեռախոսազանգը, համացանցային հաղորդակցության, այդ թվում` համացանցային հեռախոսային հաղորդակցության և համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում՝ հաղորդակցության բովանդակությունը: |