FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  218

Վկայի հարցաքննությունը.
1. Վկան կարող է հարցաքննվել վարույթի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանքի, այդ թվում` մեղադրյալի, տուժողի, այլ վկաների անձի վերաբերյալ.
2. Վկան հարցաքննվում է այլ հարցաքննվողներից անջատ: Քննիչը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի նույն վարույթի շրջանակներում հարցաքննության ենթակա անձինք մինչև հարցաքննության ավարտը հաղորդակցություն չունենան միմյանց հետ.
3. Հարցաքննությունից առաջ քննիչը հավաստիանում է վկայի ինքնության մեջ, տեղեկացնում, թե որ վարույթի կապակցությամբ է նա հրավիրվել, և պարզաբանում, որ նա պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ: Վկան նախազգուշացվում է հարցերին ճշմարտացի պատասխանելու պարտականության, ցուցմունք տալուց հրաժարվելու և սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին: Վկային հայտնվում է նաև, որ իր տված ցուցմունքը կարող է քրեական վարույթի ընթացքում օգտագործվել որպես ապացույց.
4. Եթե վկան հարցաքննության է ներկայացել փաստաբանի հետ, ապա փաստաբանն իրավունք ունի մասնակցելու հարցաքննությանը և քննիչի ներկայությամբ կարճատև խորհրդատվություն տալու վկային նրա կարգավիճակին վերաբերող հարցերով: Փաստաբանը վկային հարցեր է տալիս միայն քննիչի թույլտվությամբ և իրավունք չունի մեկնաբանելու նրա պատասխանները: Սույն օրենսգրքով նախատեսված` վկայի իրավունքները խախտող հարցեր տալու կամ գործողություններ կատարելու վերաբերյալ փաստաբանն իրավունք ունի անելու հայտարարություններ, որոնք ներառվում են հարցաքննության արձանագրությունում.
5. Եթե փաստաբանի հետ հարցաքննությանը ներկայանալու իրավունքի մասին պատշաճ ծանուցված վկան հարցաքննությանը ներկայացել է առանց փաստաբանի, ապա քննիչը պարտավոր չէ փաստաբան հրավիրելու հիմքով հետաձգել հարցաքննությունը, բացառությամբ այն դեպքի, երբ վկան գտնում է, որ փաստացի կասկածվում է հանցագործության մեջ.
6. Այն դեպքում, երբ վկան տվյալ վարույթին առնչվող մեկ այլ վարույթում մեղադրյալ է, կամ նրա նկատմամբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, ապա այդ վկայի հարցաքննությունը կատարվում է մեղադրյալի հարցաքննության կանոններով: