Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 117 Ապահովագրական գաղտնիքի շրջանառությունը ապահովագրողների, վերաապահովագրողների, ապահովագրական միջնորդների, բյուրոյի և Կենտրոնական բանկի միջև. 1. Ապահովագրողները, վերաապահովագրողները, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձինք և Բյուրոն իրենց գործունեության անվտանգությունն ու խարդախությունների հավանականության նվազեցումն ապահովելու նպատակով կարող են միմյանց հետ փոխանակել կամ միմյանց տրամադրել իրենց հաճախորդների (Բյուրոն իր անդամների հաճախորդների) մասին տեղեկություններ, թեկուզ դրանք ապահովագրական գաղտնիք կազմեն. 2. Կենտրոնական բանկն իրավունք ունի ապահովագրողների, վերաապահովագրողների, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձանց և Բյուրոյի վերահսկողության ընթացքում ստանալու և ծանոթանալու վերջիններիս հաճախորդների (Բյուրոյի անդամների հաճախորդների) վերաբերյալ տեղեկություններին, թեկուզ դրանք ապահովագրական գաղտնիք կազմեն. 3. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և պայմաններով Կենտրոնական բանկում կարող է ստեղծվել ապահովագրողների, վերաապահովագրողների, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձանց հաճախորդների տեղեկատվական համակարգ, որին պարտադիր մասնակցում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր ապահովագրողները, վերաապահովագրողները, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձինք: |