FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  13

Պաշտոնատար անձը` որպես պետական մարմին.
1. Հանրապետության նախագահը, վարչապետը սույն օրենքի իմաստով պետական մարմիններ են.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պետական մարմինն օրենքով սահմանված կարգով ձևավորում է իր աշխատակազմը: Աշխատակազմի հիմնական նպատակն ու խնդիրն է ապահովել Սահմանադրությամբ և օրենքներով պետական մարմնի լիազորությունների իրականացումը, ինչպես նաև գործառույթների կատարման աջակցությունը.
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պետական մարմինն ունի կանոնադրություն, որը ներառում է`
    1) անվանումը՝ ներառելով աշխատակազմ բառը,
    2) գտնվելու վայրը,
    3) աշխատակազմի գործունեության նպատակները, խնդիրներն ու գործառույթները,
    4) կառավարման և ղեկավարման լիազորությունները,
    5) կառուցվածքային ստորաբաժանումները, գրասենյակը.
4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պետական մարմնի կառուցվածքում ընդգրկվում են համապատասխան պաշտոնատար անձի, համապատասխան պաշտոնատար անձի խորհրդականի, օգնականի, մամուլի քարտուղարի, ռեֆերենտի, այլ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների, աշխատակազմի ղեկավարի օգնականի պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ գրասենյակ(ներ)ը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: