Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 Սննդամթերքի անվտանգության ոլորտի պետական մարմինների և գիտական կազմակերպությունների համագործակցությունը. 1. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի արտադրության և շրջանառության փուլերում դրանց անվտանգությանն առնչվող գործառույթներ իրականացնող պետական կառավարման մարմինները և գիտական կազմակերպությունները (կենտրոնները) իրենց լիազորությունների շրջանակներում կատարած ուսումնասիրությունների, վերլուծությունների, բացահայտած խախտումների ու թերությունների, հայտնաբերած վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մասին տեղեկատվությունը փոխանցում են միմյանց: Տեղեկատվության ցանկը և փոխանցման կարգը սահմանվում են սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի արտադրության և շրջանառության փուլերում դրանց անվտանգությանն առնչվող գործառույթներ իրականացնող պետական կառավարման մարմինների կողմից համատեղ. 2. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի արտադրության և շրջանառության փուլերում դրանց անվտանգությանն առնչվող գործառույթներ իրականացնող պետական կառավարման մարմինները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կամ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքերում համատեղ մշակում և իրականացնում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ: |