FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՄԱՍԻՆ

article  10

Սերմեր ու տնկանյութ արտադրողների և իրացնողների իրավունքները, պարտականությունները և երաշխավորությունները.
1. Սերմեր ու տնկանյութ իրացնողները ինքնուրույն են որոշում իրացվող սերմերի և տնկանյութի տեսականին և քանակը.
2. Սերմեր ու տնկանյութ իրացնողները պարտավոր են՝
    1) հաշվառվել լիազոր մարմնի կողմից վարվող գրանցամատյանում.
    2) հինգ տարվա ընթացքում, իսկ տնկանյութի համար ութ տարվա ընթացքում գրանցել և պահպանել իրացված սերմերի ու տնկանյութի ծագումը հաստատող և քանակը հավաստող փաստաթղթերը․ 3) ապահովել լիազոր մարմնի իրավասու աշխատակիցների ազատ մուտքը պահեստներ և իրացման համար նախատեսված տարածքներ, անհրաժեշտ պայմաններ ստեղծել նրանց գործունեության կատարման և պահանջվող փաստաթղթերին ծանոթանալու համար: 3․ Մշակաբույսերի սերմերի և տնկանյութի իրացմամբ զբաղվող անձինք պարտավոր են երաշխավորել սերմերի և տնկանյութի որակի փաստաթղթերում արձանագրված սորտային մաքրության, ցեղային, տեսակային, սորտային և հիբրիդային, ինչպես նաև կարգային կամ դասային պատկանելության ցուցանիշների համապատասխանությունը իրացվող սերմերի և տնկանյութի հավաստագրին, որոնց խախտման դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։ 4․ Սերմեր և տնկանյութ արտադրողները՝
    1) ինքնուրույն են որոշում արտադրվող սերմերի և տնկանյութի տեսականին և քանակը․ 2) կարող են սորտերի կամ հիբրիդների տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների կազմակերպման և դրանք Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի և հիբրիդների ցանկում գրանցման հայտ ներկայացնել.
    3) Հայաստանի Հանրապետությունում սերմնադաշտերի և տնկարանային դաշտերի դաշտային հետազոտությունների մասին հայտ ներկայացնել.
5. Հավաստագրման ենթակա սերմեր և տնկանյութ արտադրողները պարտավոր են՝
    1) հաշվառվել լիազոր մարմնի կողմից վարվող գրանցամատյանում.
    2) ներկայացնել հայտ(եր)` սերմնադաշտերի և տնկանյութի մայրուտների ու տնկարանի թողարկող դաշտերի դաշտային հետազոտություններ, սերմերի և տնկանյութի որակական ցուցանիշների լաբորատոր փորձարկումներ կատարելու և համապատասխան փաստաթղթեր ստանալու համար.
    3) սերմերի արտադրությունն իրականացնել` պահպանելով սերմնաբուծության հերթագայությունը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՄԱՍԻՆ

article  10

4) հինգ տարվա ընթացքում, իսկ տնկանյութի համար ութ տարվա ընթացքում գրանցել և պահպանել արտադրված, օգտագործված և իրացված սերմերի ու տնկանյութի ծագումը հաստատող և քանակը հավաստող փաստաթղթերը.
    5) ապահովել լիազոր մարմնի իրավասու աշխատակիցների ազատ մուտքն արտադրական տարածք (սերմնադաշտեր, տնկարաններ, մայրուտներ, պահեստներ, սերմերի մշակման և փաթեթավորման տարածքներ), անհրաժեշտ պայմաններ ստեղծել նրանց գործունեության իրականացման և պահանջվող փաստաթղթերին ծանոթանալու համար.
6. Մշակաբույսերի սերմերի և տնկանյութի արտադրությամբ, պահպանությամբ, փոխադրումներով, վերարտադրությամբ զբաղվող և հավաստագրման գործընթացը կատարող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են երաշխավորել՝
    1) սերմերի և տնկանյութի որակի փաստաթղթերում արձանագրված սորտային մաքրության, ցեղային, տեսակային, սորտային և հիբրիդային, ինչպես նաև կարգային կամ դասային պատկանելության ցուցանիշների համապատասխանությունը արտադրված սերմերի և տնկանյութի հավաստագրին, որոնց խախտման դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
    2) սերմերի և տնկանյութի որակը բնորոշող ցեղային, տեսակային, տարատեսակային, սորտային և հիբրիդային, ինչպես նաև կարգային կամ դասային պատկանելության մասին փաստաթղթերի պահպանությունը.
    3) սերմերի որակական և տնկանյութի ապրանքային ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ ողջամիտ ժամկետներում լիազոր մարմին համապատասխան տեղեկատվություն ներկայացնելը.
    4) հավաստագրման ընթացակարգի, սերմնաբուծության հերթագայության, տնկարանային արտադրության, տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նշված ոլորտներում գործող նորմատիվային այլ փաստաթղթերով սահմանված պահանջների կատարումն ու համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը: