Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 10 Պայմանագրային և կորպորատիվ ֆոնդերը. 1. Պայմանագրային ֆոնդը կառավարվում է կառավարչի կողմից` ֆոնդի կանոնների (ֆոնդի կառավարման պայմանագրերի) հիման վրա. 2. Պայմանագրային ֆոնդի մասնակցի` ֆոնդի ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը սահմանափակվում է այդ իրավունքը հավաստող իրեն պատկանող փայի օտարման և իրավահաջորդության կարգով փոխանցելու, ֆոնդի ակտիվների կառավարման շնորհիվ ստացված եկամուտներից շահաբաժիններ ստանալու, ինչպես նաև ֆոնդի դադարման դեպքում ֆոնդի ակտիվներից իր մասնաբաժինն ստանալու իրավունքներով` սույն օրենքով սահմանված կարգով և պայմաններով: Փակ պայմանագրային ֆոնդի մասնակցի` ֆոնդի ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը դրսևորվում է նաև ֆոնդի ակտիվների կառավարմանն առնչվող սույն օրենքով և (կամ) ֆոնդի կանոններով ֆոնդի մասնակիցների ընդհանուր ժողովին (այսուհետ` ֆոնդի ժողով) վերապահված իրավասություններով առաջարկություններ ներկայացնելու և որոշումներ կայացնելիս իրենց պատկանող փայերի քանակին և հաշվարկային արժեքին համապատասխան ձայների քանակով ֆոնդի ժողովին մասնակցության իրավունքով, բացառությամբ սույն օրենքի 50-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի. 3. Պայմանագրային ֆոնդի ակտիվները, այդ ակտիվներով ձեռք բերված արժեթղթերը և այլ գույքն ու դրա նկատմամբ իրավունքներն առանձնացված հաշվառվում և գրանցվում են ֆոնդի կամ այդ ֆոնդի կառավարչի անունով` առանց դրանց նկատմամբ կառավարչի սեփականության իրավունքի ձեռքբերման. 4. Պայմանագրային ֆոնդի կառավարիչը ֆոնդի կառավարման հետ կապված գործարքները կնքում է իր անունից` նշելով, որ ինքը գործում է որպես տվյալ ֆոնդի կառավարիչ, և որ այդ գործարքներով իր ստանձնած պարտավորությունները կատարվում են բացառապես տվյալ ֆոնդի ակտիվների հաշվին. 5. Պայմանագրային ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով կառավարչի ստանձնած պարտավորությունների կատարման կարգի և պայմանների (այդ թվում` դրանց համար նրա պատասխանատվության շրջանակների) նկատմամբ տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի` պայմանագրային ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ համարվող պայմանագրային ֆոնդի կառավարչի համար սահմանված համապատասխան դրույթները: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 10 6. Կորպորատիվ ֆոնդը կարող է հանդես գալ միայն հաստատուն կամ փոփոխական կապիտալով բաժնետիրական ընկերության, իսկ լրացուցիչ ռիսկով ֆոնդերի և մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդերի, այդ թվում` վենչուրային ֆոնդերի դեպքում` նաև վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձևով. 7. Կորպորատիվ ֆոնդի կառավարիչը ֆոնդի կառավարման հետ կապված գործարքները կնքում է տվյալ ֆոնդի անունից և նրա հաշվին: Վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձևով ստեղծված ֆոնդի կառավարիչն իր գույքով համապարտ սուբսիդիար պատասխանատվություն է կրում տվյալ ֆոնդի պարտավորությունների համար: |