Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ) ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ article 4 Օրենքի գործողության ոլորտը. 1. Սույն օրենքը տարածվում է պարտադիր օրինակ պատրաստող, հաշվառող, հատկացնող, ստացող և պահպանող կազմակերպությունների վրա. 2. Պարտադիր օրինակի հատկացման վերաբերյալ սույն օրենքի պահանջը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում պատրաստված փաստաթղթերի վրա, բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասում ամրագրված դեպքերի, ինչպես նաև օտարերկրյա պետություններում պատրաստված ցանկացած փաստաթղթի վրա, որը պատրաստվել է Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց պատվերով. 3. Սույն օրենքը չի տարածվում՝ ա) անձնական և ընտանեկան գաղտնիք պարունակող փաստաթղթերի. բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական, ծառայողական, վիճակագրական, առևտրային կամ բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերի. գ) մեկ օրինակից ստեղծված փաստաթղթերի. դ) արխիվային փաստաթղթերի (նյութերի), բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի. ե) բացառապես ցանցային համակարգի միջոցով տարածվող էլեկտրոնային փաստաթղթերի. զ) գործավարական և տեխնիկական փաստաթղթերի (ձևաթղթեր, հաշվետվությունների և հաշվառումների գրանցամատյաններ, ուղեցույցներ, շահագործման հրահանգներ և այլն). է) ռազմական բնույթի տեխնիկական փաստաթղթերի, ձևաթղթերի և հաշվապահական հաշվառման համար նախատեսված փաստաթղթերի վրա. 4. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուին պատկանող փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանման և հանրային օգտագործման գործառույթները կարգավորվում են «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։ |