Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 49 Ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստացած անձի գործունեությունը. 1. Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս գործող Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձի կողմից կարող են վերահաղորդվել տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի կամ հեռարձակողի հետ պայմանագրի հիման վրա. 2. Վերահաղորդումը կատարվում է հեռարձակման հետ համաժամանակյա կամ գրեթե համաժամանակյա՝ տեսալսողական տեղեկատվության հեռարձակումից մինչև դրա ընդունումն ընկած կարճաժամկետ ընդհատումներով առաջացող տատանումների հետևանքով՝ հեռարձակման գործընթացին ներհատուկ տեխնիկական պատճառներով պայմանավորված. 3. Ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձը չի կարող լինել տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտոր. 4. Ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձը սեփական տեսալսողական ծրագիր չի կարող արտադրել և հեռարձակել. 5. Վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի յուրաքանչյուր փոփոխության վերաբերյալ ցանցային օպերատորը տեղեկացնում է կարգավորող պետական մարմնին: |