FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  51

Տեղեկատվական համակարգը.
1. Բյուրոյի կազմում գործում է Տեղեկատվական համակարգ, որը ԱՊՊԱ համակարգի բնականոն գործունեությունը երաշխավորելու համար ապահովում է անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը և դրա մատչելիությունը Տեղեկատվական համակարգից օգտվողների համար: Տեղեկատվական համակարգը տեղեկություններ է հավաքագրում ԱՊՊԱ պայմանագրեր կնքած անձանց և նրանց սեփականության կամ այլ իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ, ինչպես նաև հավաքագրում է օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ տեղեկություններ.
2. Տեղեկատվական համակարգից օգտվելու իրավունք ունեն Բյուրոն, Կենտրոնական բանկը, ապահովագրական և վերաապահովագրական ընկերությունները՝ իրենց առնչվող տվյալների մասով.
3. Տեղեկատվական համակարգը ձևավորվում է ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունների և նրանց ռիսկերը վերաապահովագրած վերաապահովագրական ընկերությունների և սույն օրենքի 52-րդ հոդվածով սահմանված այլ անձանց ներկայացրած տվյալների հիման վրա.
4. Տեղեկատվական համակարգ ներկայացվող տվյալների կազմը, ներկայացման ձևը, կարգը, ժամկետները և Տեղեկատվական համակարգի օգտագործման կարգը սահմանվում են սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Տեղեկատվական համակարգի տեխնիկական շահագործման կարգը և պայմանները սահմանում է Բյուրոյի խորհուրդը.
5. Բյուրոյի գործադիր տնօրենը երաշխավորում է Տեղեկատվական համակարգ մուտքագրվող և պահպանվող տեղեկությունների ամբողջականությունը: Հավաքագրված տեղեկությունները Բյուրոն պարտավոր է պահպանել առնվազն տասնհինգ տարի.
6. Տեղեկատվական համակարգի տեխնիկական և տեղեկատվական սպասարկումը Բյուրոյի խորհրդի որոշմամբ և Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությամբ կարող է պատվիրակվել այլ անձանց: Այդ անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով պահպանել իրենց գործունեության ընթացքում իրենց հայտնի դարձած` օրենքով պահպանվող ապահովագրական կամ այլ գաղտնիք համարվող տեղեկությունները և հրապարակել կամ տրամադրել դրանք բացառապես օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  51

7. Տեղեկատվական համակարգի տվյալների հիման վրա Բյուրոն իր ինտերնետային կայքում պարբերաբար հրապարակում է տվյալ պահին գործող ԱՊՊԱ պայմանագրերով ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցի (միջոցների) տեսակը և պետհամարանիշը, տվյալ ԱՊՊԱ պայմանագրի կողմ համարվող ապահովագրական ընկերության անվանումը, ինչպես նաև ԱՊՊԱ պայմանագիր կնքած անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ: Բյուրոն իր ինտերնետային կայքում կարող է հրապարակել նաև ԱՊՊԱ պայմանագիր կնքած անձանց վերաբերյալ օրենքով չարգելված այլ տեղեկություններ: