Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ article 25.1 Կենտրոնական բանկի աուդիտի կոմիտեն. 1. Աուդիտի կոմիտեն գործադիր պարտականություններից և իրավասություններից անկախ մարմին է, որի նպատակն է աջակցել Կենտրոնական բանկի խորհրդին՝ իրականացնելու աուդիտի ոլորտում իր իրավասությունները. 2. Աուդիտի կոմիտեն բաղկացած է Կենտրոնական բանկի խորհրդի երեք անդամից: Կոմիտեի անդամ չեն կարող լինել Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալները: Կոմիտեի անդամները չեն վարձատրվում իրենց կատարած աշխատանքի համար: Այդ աշխատանքը նրանք կատարում են որպես Կենտրոնական բանկի խորհրդի անդամ. 3. Աուդիտի կոմիտեն հաշվետու է Կենտրոնական բանկի խորհրդին. 4. Աուդիտի կոմիտեն հսկողություն է իրականացնում ներքին աուդիտի գործառույթի նկատմամբ, դիտարկում է հավաստիացման արտաքին ծառայություններ մատուցողների, այդ թվում՝ արտաքին աուդիտորի աշխատանքների արդյունքները, ինչպես նաև իրականացնում է աուդիտի կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ. 5. Աուդիտի կոմիտեի իրավասությունների իրականացման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատվող աուդիտի կոմիտեի կանոնադրությամբ: |