FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  59

Ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն տրամադրելու ժամկետներն ու հիմքերը.
1. Սույն Օրենսգրքի 60-րդ հոդվածին համապատասխան՝ ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու համար տոկոսներ վճարելու պայմանով ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու հնարավորություն տրամադրվում է ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան բաց թողնելու օրվան հաջորդող օրվանից ոչ ավելի, քան 1 ամիս ժամկետով.
2. Առանց ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու համար տոկոսներ վճարելու ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն տրամադրվում Է ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան բաց թողնելու օրվան հաջորդող օրվանից ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով՝ հետևյալ հիմքերի առկայության դեպքում`
    1) տարերային աղետի, տեխնոլոգիական աղետի կամ անհաղթահարելի ուժ հանդիսացող այլ հանգամանքների հետևանքով ներմուծման մաքսատուրքեր վճարող անձին վնաս պատճառվելը.
    2) ներմուծման մաքսատուրքեր վճարող անձին դաշնային (հանրապետական, պետական) բյուջեից ֆինանսավորումը կամ այդ անձի կողմից կատարված պետական պատվերի համար վարձատրությունն ուշացնելը.
    3) այն միջազգային պայմանագրերի շրջանակներում մատակարարումներ իրականացնելը, որոնց կողմերից մեկն անդամ պետությունն է, եթե այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված չէ, որ սույն հանգամանքը ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն տրամադրելու համար հիմք չի համարվում.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  59

4) անդամ պետությունների՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից Միության մաքսային տարածք տնկանյութ կամ սերմանյութ, բույսերի պաշտպանության միջոցներ, տոհմային անասնաբուծության օբյեկտներ (տոհմային գյուղատնտեսական կենդանիներ, թռչուններ, ձուկ և տոհմային անասնաբուծության այլ օբյեկտներ), տոհմային արտադրանք (նյութեր), կենդանիներին կերակրելու համար օգտագործվող արտադրանք ներմուծելը կամ դրանք նշված կազմակերպությունների համար մատակարարելը: Նշված այն ապրանքների ցանկը, որոնց համար կարող է տրամադրվել ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ծածկագրերի նշմամբ, որոշվում է Հանձնաժողովի կողմից.
    5) Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ հիմքեր:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  59

3. Սույն Օրենսգրքի 60-րդ հոդվածին համապատասխան՝ ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու համար տոկոսներ վճարելու պայմանով ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն տրամադրվում է ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան բաց թողնելու օրվան հաջորդող օրվանից ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով՝ այնպիսի հիմքի առկայության դեպքում, ինչպիսին է արդյունաբերական վերամշակման մեջ օգտագործելու նպատակով Միության մաքսային տարածք ապրանքների, այդ թվում՝ հումքի, նյութերի, տեխնոլոգիական սարքավորումների, դրանց լրամասերի և պահեստամասերի ներմուծումը: Սույն կետի կիրառման նպատակներով «արդյունաբերական վերամշակում» ասելով ենթադրվում է արտադրության մեջ ապրանքների օգտագործումը նոր ապրանքներ ստանալու համար, որոնց ծածկագրերը, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան, առաջին 4 նիշերից ցանկացածի մակարդակով տարբերվում են արդյունաբերական վերամշակման համար ներմուծվող ապրանքների ծածկագրերից: Նշված այն ապրանքների ցանկը, որոնց համար կարող է տրամադրվել ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ծածկագրերի նշմամբ, ինչպես նաև այդպիսի ապրանքները արդյունաբերական վերամշակման մեջ օգտագործելու համար նախատեսված ապրանքներին դասելու պայմանները սահմանվում են Հանձնաժողովի կողմից.
4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված հիմքերի առկայությունը պետք է հաստատվի ներմուծման մաքսատուրքերը վճարողի կողմից: Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել անդամ պետության՝ նշված հիմքերի առկայությունը հաստատելու համար լիազորված պետական մարմինները, ինչպես նաև այդպիսի հաստատումներ տրամադրելու կարգը.
5. Ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն տրամադրվում է ներմուծման մաքսատուրքերը վճարողի դիմումի հիման վրա՝ մաքսային մարմնի որոշմամբ:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  59

Ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն տրամադրելու մասին որոշումը կայացվում է այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի մաքսային մարմնի կողմից իրականացվելու է ապրանքների բացթողումը՝ դրանք «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում: Ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն տրամադրելու մասին մաքսային մարմնի որոշման մեջ նշվում են ժամկետը, որով տրամադրվում է ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորությունը, այն ներմուծման մաքսատուրքերի գումարը, որոնց վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն է տրամադրվում, և ապրանքների բացթողման ժամանակ այդ որոշումը կիրառելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ: Մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքերի վճարումը տարաժամկետ կատարելու հնարավորություն տրամադրելու մասին որոշում ընդունելիս հաստատվում է նաև ներմուծման մաքսատուրքերի գումարների փուլ առ փուլ վճարման ժամանակացույցը: Նշված որոշումն ընդունելու և չեղյալ ճանաչելու կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
6. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել այնպիսի դեպքեր, երբ ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն չի տրամադրվում: