Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 359 Մաքսային մարմինների կողմից խորհրդատվության տրամադրումը և նախնական որոշումների ընդունումը. 1. Մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի և մաքսային մարմինների իրավասությանը վերապահված այլ հարցերի վերաբերյալ մաքսային մարմինների կողմից խորհրդատվության տրամադրումն իրականացվում է անհատույց հիմունքներով. 2. Խորհրդատվություն տրամադրելիս մաքսային մարմինների պաշտոնատար անձինք մաքսային մարմնի անունից չեն իրականացնում այն մաքսային հայտարարագրերի և այլ փաստաթղթերի ստուգում, որոնք սույն Օրենսգրքին և մաքսային կարգավորման ոլորտի այլ միջազգային պայմանագրերին ու ակտերին համապատասխան ենթակա են ներկայացման մաքսային մարմիններ, ինչպես նաև չեն կազմում այդպիսի մաքսային հայտարարագրեր և փաստաթղթեր: Նշված փաստաթղթերի լրացման հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրումն իրականացվում է առանց անձի կողմից ներկայացված այդ փաստաթղթերի և տեղեկատվության ստուգման. 3. Խորհրդատվության տրամադրման ժամանակ անձանց տրամադրված տեղեկատվությունը ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացման ժամանակ հիմք չի հանդիսանում մաքսային մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից որոշման ընդունման կամ գործողությունների կատարման (անգործության) համար. 4. Մաքսային մարմինների կողմից խորհրդատվության տրամադրման կարգը և ժամկետները սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ. 5. Մաքսային մարմիններն ապրանքների դասակարգման, ապրանքների ծագման, սույն Օրենսգրքին համապատասխան ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների կիրառման, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից որոշվող այլ հարցերով նախնական որոշումներ ընդունում են անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե Հանձնաժողովի կողմից այդպիսի կարգ սահմանված չէ: |