FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

article  22

Հոժարակամ հոսպիտալացման հիմքերը.
1. Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք հոժարակամ հոսպիտալացման հիմք են անձի հոգեկան խանգարման առկայությունը և բժիշկ-հոգեբույժի` անձի հիվանդանոցային ձևով հետազոտության կամ բուժման անհրաժեշտության մասին եզրակացությունը կամ օրենսդրությամբ սահմանված դեպքերում փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտությունը: Փորձաքննության իրականացման կարգը սահմանում է լիազոր մարմինը.
2. Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք հոժարակամ հոսպիտալացումը կարող է իրականացվել միայն անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի կամ գրավոր իրազեկված համաձայնության հիման վրա: Անգործունակ ճանաչված անձին, սույն հոդվածին համապատասխան, ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք հոսպիտալացնելուց հետո խնամակալը այդ մասին «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է խնամակալության և հոգաբարձության մարմնին.
3. Առանց անձը հաստատող փաստաթղթի անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում բժիշկ-հոգեբույժը կամ հոգեբուժական հանձնաժողովը գրավոր տեղեկացնում է իրավապահ մարմիններին հոսպիտալացման փաստի վերաբերյալ.
4. Եթե հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը օտարերկրացի է, ապա հոգեբուժական կազմակերպության գործադիր տնօրենը նույն օրը, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին` հաջորդ աշխատանքային օրը միաժամանակ գրավոր տեղեկացնում է նաև լիազոր մարմնին, որն էլ իր հերթին այդ մասին հայտնում է արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման մարմնին: