FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  15

Երաշխավորություն տված անձի պաշտպանությունը.
1. Այն դեպքում, երբ կրեդիտառուի պարտավորությունների կատարման համար երաշխավորություն է տվել ֆիզիկական անձ, երաշխավորության պայմանագիրը պետք է առնվազն պարունակի կրեդիտավորման պայմանագրում առկա տեղեկությունները, կամ երաշխավորություն տված անձին պետք է տրամադրվի կրեդիտավորման պայմանագրի պատճենը.
2. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանելու կրեդիտավորման պայմանագրով երաշխավոր հանդիսացող ֆիզիկական անձանց՝ կրեդիտավորողի կողմից պարտադիր տրամադրման ենթակա տեղեկությունների և փաստաթղթերի ցանկը, այդ տեղեկությունների ձևաչափերը, պարտադիր կիրառման ենթակա տեքստեր, օրինակելի տարբերակներ և (կամ) այդ տեղեկությունների տրամադրման կարգը և պայմանները.
3. Կրեդիտավորողը պարտավոր է մինչև երաշխավորության պայմանագրի կնքումը՝ դրանից առնվազն երեք օր առաջ, այդ պայմանագրի նախագիծը տրամադրել երաշխավորին: Կրեդիտավորողն իրավունք ունի երաշխավորի ստորագրմանը ներկայացնելու միայն երաշխավորության այն պայմանագրի նախագիծը, որը սույն մասով սահմանված ժամկետում տրամադրվել է երաշխավորին: Եթե երաշխավորին տրամադրված երաշխավորության պայմանագրի նախագծում ոչ երաշխավորի նախաձեռնությամբ կատարվել է որևէ փոփոխություն, ապա երաշխավորության պայմանագրի փոփոխված տարբերակը ևս պետք է ներկայացվի երաշխավորին` այդ պայմանագիրը կնքելուց առնվազն երեք օր առաջ: