Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 128 Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելը. 1. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության մեջ փոփոխությունների (լրացումների) անհրաժեշտության առաջացման դեպքում մաքսային մարմինների տրամադրած թույլտվության մեջ կարող են կատարվել փոփոխություններ (լրացումներ)՝ վերամշակման թույլտվությունն ստացած անձի կողմից վերամշակման թույլտվությունը տրամադրած մաքսային մարմին էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով դիմում ներկայացնելու միջոցով. 2. Մաքսային մարմինն ուսումնասիրում է անձի կողմից առաջարկվող փոփոխությունները (լրացումները) երեք աշխատանքային օրվա ընթացքում և համաձայնության դեպքում մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության մեջ կատարում է փոփոխություններ (լրացումներ). 3. Լրացուցիչ տեղեկատվություն պահանջելու կամ հարցման անհրաժեշտության դեպքում սույն մասով սահմանված ժամկետը կասեցվում է այդ տեղեկատվության կամ հարցման պատասխանի ստացման ժամկետով. 4. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության մեջ փոփոխությունների (լրացումների) կատարումը մերժվում է սույն օրենքի 127-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում, որի մասին մաքսային մարմինը էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ծանուցում է անձին՝ նշելով մերժման հիմքերը. 5. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու դիմումի ձևը, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով այն ներկայացնելիս կառուցվածքն ու ձևաչափը սահմանում է Կոմիտեն: |