FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ

article  43

Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանման ակտը և դրա հրապարակումը.
1. Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանման ակտը ունենում է ընդունման օր (ամսաթիվ, ամիս, տարեթիվ), հերթական համար և վերնագիր.
2. Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանման ակտը բաղկացած է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից.
3. Ներածական մասում նշվում են պարզաբանող մարմնի անվանումը, նորմատիվ իրավական ակտի վավերապայմանները, որում ամրագրված է պարզաբանվող դրույթը, սույն օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հիմքը: Նկարագրական մասում տրվում է իրավական նորմի բովանդակությունը: Պատճառաբանական մասում նշվում է եզրահանգումներին հասնելու հիմնավորումը կամ հետևություններին հանգելու ընթացքը, եզրափակիչ մասում` իրավական նորմի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումը.
4. Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանման ակտն ստորագրում է համապատասխան մարմնի ղեկավարը.
5. Պաշտոնական պարզաբանման ակտի մեկ օրինակը դրա ստորագրման օրվան հաջորդող օրն ուղարկվում է սույն օրենքով սահմանված նորմատիվ իրավական ակտերի համար նախատեսված պաշտոնական հրապարակման.
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով հրապարակվելուց հետո պաշտոնական պարզաբանումը պարտադիր բնույթ չունի, սակայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում անձինք իրավունք ունեն առաջնորդվելու պաշտոնական պարզաբանումով, իսկ պաշտոնական պարզաբանում տված իրավասու մարմինը պարտավոր է առաջնորդվել իր տված պարզաբանումով.
7. Պարզաբանում տված իրավասու մարմինն իրավունք ունի հետ կանչելու պաշտոնական պարզաբանումը և այն փոխարինելու նոր պարզաբանմամբ, եթե տեղի է ունեցել հանգամանքների էական փոփոխություն.
8. Դրույթի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումը կարող է կիրառվել մինչև համապատասխան նորմատիվ դրույթի փոփոխությունը կամ գործողության դադարեցումը, եթե իրավասու մարմինը հետ չի կանչել: