Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 6 Պրոբացիայի ծառայության պաշտոնների անվանացանկը և պաշտոնի անձնագիրը. 1. Պրոբացիայի ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոններն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց լուծման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից: Պրոբացիայի ծառայության պաշտոնները դասակարգվում են աստիճանական համակարգով՝ բարձրից ցածր, համապատասխանաբար՝ գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի. 2. Պրոբացիայի ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է Պրոբացիայի ծառայության պաշտոնների անվանացանկով: Անվանացանկը հաստատում և փոփոխում է Պրոբացիայի ծառայության պետը: Անվանացանկը վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: Պրոբացիայի ծառայության պետը և նրա տեղակալները համարվում են պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց պաշտոնները չեն ընդգրկվում Պրոբացիայի ծառայության պաշտոնների անվանացանկում. 3. Պրոբացիայի ծառայության պաշտոնի համար սահմանվում է պաշտոնի անձնագիր. 4. Պրոբացիայի ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը) Պրոբացիայի ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից և խնդիրներից բխող՝ պրոբացիայի ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող և այդ գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող և սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ է. 5. Պրոբացիայի ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում և փոփոխում է Պրոբացիայի ծառայության պետը. 6. Սույն օրենքով պրոբացիայի ծառայողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները և սոցիալական երաշխիքները տարածվում են Պրոբացիայի ծառայության պետի և նրա տեղակալների վրա, իսկ սույն օրենքով սահմանված այլ նորմերը Պրոբացիայի ծառայության պետի և նրա տեղակալների վրա տարածվում են միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 6 7. Պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության, քննչական մարմինների, հակակոռուպցիոն, քրեակատարողական, փրկարար, հարկադիր կատարման ծառայությունների և Պրոբացիայի ծառայության պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը: |