FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը.
1. Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը կազմավորվում է որակավորման քննությունները կազմակերպելու և դրանց արդյունքներն ամփոփելու նպատակով.
2. Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը կազմավորվում է երկու տարի ժամկետով` ինն անդամի կազմով, ներկայացուցչության հետևյալ համամասնությամբ.
    1) փաստաբանների պալատի խորհրդի ընտրած հինգ փաստաբան.
    2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից մեկ ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ.
    3) Վճռաբեկ դատարանից մեկ դատավոր` Վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ.
    4) երկու իրավաբան գիտնական՝ սույն հոդվածով սահմանված կարգին և պայմաններին համապատասխան.
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված անդամներին ընտրում է փաստաբանների պալատի խորհուրդը՝ խորհրդի սահմանած կարգին համապատասխան.
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված անդամի թեկնածու կարող է առաջադրվել իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունում վերջին վեց տարիների ընթացքում առնվազն երեք տարի իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը: Թեկնածուներին ներգրավելու նպատակով փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի ընտրություններից առնվազն 50 օր առաջ հայտարարում է մրցույթ, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունները կարող են խորհրդի սահմանած ժամկետում առաջադրել սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված անդամի թեկնածուի մեկական հավակնորդ: Հավակնորդների կողմից փաստաբանների պալատի խորհրդին ներկայացվող փաստաթղթերը, դրանց ներկայացման և ուսումնասիրման կարգն ու պայմանները սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը: Սահմանված փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո սույն մասի պահանջներին համապատասխանող անձանց փաստաբանների պալատի խորհուրդը ներառում է սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված անդամի թեկնածուների շարքում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

5. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված անդամին ընտրում է փաստաբանների պալատի խորհուրդը՝ սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն կազմված թեկնածուների շարքից: Նախքան խորհրդի նիստի գումարումը, որի ընթացքում ընտրվելու են որակավորման հանձնաժողովի անդամները, թեկնածուների վերաբերյալ տեղեկություններն ուղարկվում են փաստաբանների պալատի խորհրդի անդամներին: