FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  10.1

Չափագիտության լիազոր մարմինը.
1. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում չափումների միասնականության ապահովման պետական կառավարումն իրականացնում է չափագիտության լիազոր մարմինը.
2. Չափագիտության լիազոր մարմինը՝
    1) մշակում և համակարգում է պետական քաղաքականության իրականացումն օրենսդրական չափագիտության ոլորտում.
    2) համակարգում է Չափագիտության ազգային մարմնի գործունեությունը.
    3) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային կազմակերպություններում.
    4) սահմանում է չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման կարգը՝ Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության սահմանած ուղեցույցների հիման վրա, տեսակի հաստատման համար ներկայացվող հայտի, չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման սերտիֆիկատի ձևերը, տեսակի հաստատման նշանի պատկերը.
    5) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցների ստուգաչափման պարբերականությունը.
    6) սահմանում է չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման գրանցամատյանի վարման կարգը.
    7) սահմանում է չափման միջոցի ստուգաչափման, փորձաքննության կազմակերպման և իրականացման կարգը՝ Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության ուղեցույցների հիման վրա, չափման միջոցի ստուգաչափման համար ներկայացվող հայտի ձևը, չափման միջոցի ստուգաչափման դրական կամ բացասական արդյունքները հավաստող փաստաթղթի ձևը, որը կարող է լինել QR կոդի տեսքով (արագ արձագանքման կոդ, որը պարունակում է նույն տեղեկատվությունը, ինչ վկայականը կամ ինքնակպչուն դրոշմը), ստուգաչափման դրոշմի արտատիպի պատկերը, դրոշմի արտատիպի մարման պատկերը, բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմի արտատիպի պատկերը, չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու ընթացակարգը և ծանուցագրի ձևը.
    8) սահմանում է չափագիտության կառավարման խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը.
    9) ճանաչում է ազգային չափանմուշը, հաստատում է դրա կատարելագործումը և դադարեցնում ճանաչումը.
    10) ընդունում և գործողության մեջ է դնում Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության ու Կշիռների և չափերի միջազգային բյուրոյի (ԿՉՄԲ/BIPM) ուղեցուցային փաստաթղթերի հայերեն տարբերակները: