Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 44 Փորձագետը. 1. Որպես փորձագետ կարող է հանդես գալ համապատասխան կրթություն, ունակություն, հմտություն կամ փորձ, իսկ օրենքով նախատեսված դեպքում` նաև որակավորում (թույլտվություն, լիցենզիա, արտոնագիր և այլն) ունեցող գործունակ ֆիզիկական անձը. 2. Անձը, որին հանձնարարված է փորձաքննություն կատարել, պարտավոր է ներկայանալ առաջին ատյանի դատարանի կանչով և օբյեկտիվ եզրակացություն տալ իրեն առաջադրված հարցերի վերաբերյալ. 3. Փորձագետն իրավունք ունի, եթե դա անհրաժեշտ է եզրակացություն տալու համար՝ 1) ծանոթանալու գործի նյութերին. 2) մասնակցելու դատական նիստերին. 3) դատարանի թույլտվությամբ հարցեր տալու դատավարության մասնակիցներին. 4) խնդրելու դատարանին իրեն տրամադրել լրացուցիչ նյութեր. 4. Փորձագետն իրավունք ունի նաև՝ 1) հրաժարվելու փորձաքննություն կատարելուց, եթե չի տիրապետում անհրաժեշտ գիտելիքների կամ հմտությունների. 2) մատուցված ծառայությունների համար ստանալու վճարում. 3) ստանալու իր կատարած ծախսերի փոխհատուցում. 5. Իրեն տրամադրված նյութերի անբավարարության դեպքում փորձագետը կարող է հրաժարվել եզրակացություն տալուց. 6. Նյութերի անբավարարության հիմքով փորձագետի` եզրակացություն տալուց հրաժարվելը պետք է պատճառաբանված լինի. 7. Դատարանն իրավունք ունի դատական տուգանք նշանակելու այն փորձագետի նկատմամբ, որ անհիմն հրաժարվում կամ խուսափում է փորձաքննություն նշանակելու մասին դատարանի որոշումը կատարելուց. 8. Փորձագետը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար: |