Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ. 1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության կարող է ընդունվել Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան (բացառությամբ տեղափոխվածների) այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների, բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած այն անձի, որն ուսման ընթացքում անցել է զինվորական պատրաստություն և հանձնել սահմանված քննությունները, հաշվառվել պահեստազորում) կամ օրենքով սահմանված հիմքերով և կարգով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից և չունի օրենքով սահմանված վերափորձաքննություն անցնելու պարտականություն, տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու ազգային անվտանգության մարմինների ծառայողի պարտականությունները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից: Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած դեպքերում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում և հատուկ ստորաբաժանումներում, ինչպես նաև կառուցվածքային այլ ստորաբաժանումների՝ մասնագիտական հատուկ գիտելիքներ, հմտություններ և ունակություններ պահանջող պաշտոններում նշանակվելու համար ծառայության կարող են ընդունվել 30-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիները. 2. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելու համար թեկնածուների ընտրության, ուսումնասիրման կարգը, ինչպես նաև նրանց ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը. 3. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, ով` 1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ. 2) դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից. 3) դատապարտվել է հանցանք կատարելու համար, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի. 4) չի համապատասխանում սույն հոդվածի առաջին մասով սահմանված պահանջներին, կամ ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 5) միաժամանակ հանդիսանում է այլ պետության քաղաքացի: 4․ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում և հատուկ ստորաբաժանումներում ծառայության կարող է անցնել նաև այն քաղաքացին, որը դատապարտվել է անզգույշ հանցանք կատարելու համար, և որի դատվածությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված կարգով մարվել կամ վերացվել է։ |