FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

article  11

Ծանուցման ժամկետները.
1. Պետական լիազոր մարմինը հայտի վերաբերյալ որևէ որոշում կայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ փոստային կամ կապի այլ միջոցներով, այդ թվում` հայտատուի նշած էլեկտրոնային փոստով որոշումն ուղարկում է հայտատուին: Որոշումներն ուղարկվում են հայտատուի նախընտրած` սույն մասում նշված եղանակներից մեկով: Եթե որոշումը հայտատուին ուղարկվել է նրա նախընտրած` ոչ փոստային առաքմամբ, ապա նա կարող է պետական լիազոր մարմնում այն ստանալ առձեռն որոշման ուղարկման թվականից՝ եռամսյա ժամկետում.
2. Սույն օրենքով նախատեսված այլ ծանուցումները և հարցումներն ուղարկվում են օրենքով սահմանված համապատասխան ժամկետները լրանալուց կամ գործողությունները կատարելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ փոստային կամ կապի այլ միջոցներով, այդ թվում` հայտատուի նշած էլեկտրոնային փոստով: Ծանուցումները և հարցումներն ուղարկվում են հայտատուին նրա նախընտրած` սույն մասում նշված եղանակներից մեկով: Եթե ծանուցումը հայտատուին ուղարկվել է նրա նախընտրած` ոչ փոստային առաքմամբ, ապա նա կարող է պետական լիազոր մարմնում այն ստանալ առձեռն ուղարկման թվականից՝ եռամսյա ժամկետում: