Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ article 30 Դիմումը վերադարձնելը կամ վարույթի հարուցումը մերժելը. 1. Դիմումը վերադարձնելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին Հանձնաժողովն ընդունում է որոշում դիմումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում. 2. Հանձնաժողովը որոշում է ընդունում դիմումը վերադարձնելու մասին, եթե չեն պահպանվել սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները: Դիմողը կարող է որոշումն ստանալու պահից 48 ժամվա ընթացքում դիմումը համապատասխանեցնել սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին և ներկայացնել Հանձնաժողով. 3. Հանձնաժողովը մերժում է վարույթի հարուցումը, եթե` 1) դիմումի ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ առկա չեն վարույթ հարուցելու հիմքեր. 2) դիմումում բարձրացված հարցերը դուրս են Հանձնաժողովի իրավասությունից. 3) սույն օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում դիմումը ներկայացրել է ոչ շահագրգիռ անձը. 4) նույն անձի վերաբերյալ նույն հիմքով առկա է Հանձնաժողովի եզրակացություն. 4. Սույն հոդվածով նախատեսված որոշումները եռօրյա ժամկետում ուղարկվում են դիմողին: |