FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  252

Ավազակությունը.
1. Ավազակությունը՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կատարված հափշտակությունը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով.
2. Ավազակությունը, որը կատարվել է՝
    1) հղի կնոջ նկատմամբ,
    2) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ,
    3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
    4) առանձին դաժանությամբ,
    5) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ,
    6) տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով կամ 7) խոշոր չափերով` պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով.
3. Ավազակությունը, որը կատարվել է՝
    1) հանցավոր կազմակերպության կողմից,
    2) բնակարան ապօրինի մուտք գործելով,
    3) պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկա հափշտակելով կամ 4) առանձնապես խոշոր չափերով` պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով: