FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  14

ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՍԱՌԵՑՈՒՄԸ.
1. Ադմինիստրացիա նշանակելու դեպքում Կենտրոնական բանկը` ադմինիստրացիայի ղեկավարի միջնորդությամբ կամ իր հաստատած ծրագրով, իրավունք ունի ադմինիստրացիայի գործողության ամբողջ (կամ անհրաժեշտության դեպքում` կարճ) ժամանակահատվածով սառեցնել բանկի պարտատերերի պահանջների բավարարումը (մորատորիում): Մորատորիումի գործողությունը տարածվում է դրամական պարտավորությունների և պարտադիր վճարումների, ներառյալ` հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների վրա, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պարտավորությունների և գործողությունների վրա (բացառությամբ սույն օրենքով նախատեսված ֆինանսական գործարքներից և ապահովության պայմանագրերից բխող պարտավորությունների կամ գործողությունների զուտացման), եթե Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված չէ, որ մորատորիումի գործողությունը չի տարածվում սույն մասում նշված պարտավորությունների և գործողությունների վրա.
2. Մորատորիումի գործողության ընթացքում`
    ա) կասեցվում է դրամական պարտավորությունների և պարտադիր վճարումների, ներառյալ` հարկերի գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նաև վճարման ենթակա տոկոսների հաշվարկումը, վճարումը կամ գանձումը.
    բ) չի թույլատրվում կատարողական և այլ փաստաթղթերով սահմանված անվիճելի կարգով որևէ բռնագանձում կամ գանձում կամ արգելանքի կիրառում.
    գ) կասեցվում է գույքային բռնագանձումներով կատարողական փաստաթղթերի կատարումը (բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված` գումարների բռնագանձման մասին կատարողական փաստաթղթերի), եթե դրանց վերաբերյալ կայացված դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտել մինչև ադմինիստրացիայի նշանակումը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  14

3. Սույն հոդվածով նախատեսված` բանկի պարտատերերի պահանջների սառեցման ժամկետի ավարտից հետո չեն հաշվարկվում, վճարվում, գանձվում կամ բռնագանձվում պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար օրենքներով կամ պայմանագրերով նախատեսված տուժանքները կամ ֆինանսական այլ պատժամիջոցները: Բանկի պարտատերերի պահանջների սառեցման ժամկետի ավարտից հետո դրամական պարտավորություններով կամ պարտադիր վճարումների գծով պարտավորությունների գումարի վրա ենթակա են հաշվեգրման միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու հետ կապված տոկոսները, եթե դրանք չեն գերազանցում օրենքով կամ պայմանագրով սահմանված տոկոսների չափը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները, դրամական պարտավորություններով կամ պարտադիր վճարումների գծով օրենքով կամ պայմանագրով սահմանված տոկոսները գերազանցելու դեպքում, հաշվեգրվում են օրենքով կամ պայմանագրով նախատեսված տոկոսները: Սույն կետով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները հաշվարկվում են միայն բանկի պարտատերերի պահանջների սառեցման ժամկետից հետո ընկած ժամանակահատվածի համար: Նշված տոկոսները չեն հաշվեգրվում պարտավորության գումարի վրա հաշվեգրված տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նաև տոկոսների գումարների վրա.
4. Մորատորիումի գործողությունը չի տարածվում`
    ա) քաղաքացիների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հետևանքով առաջացած պահանջների,
    բ) արձակման նպաստների և աշխատավարձերի (բացառությամբ բանկի հետ կապված անձանց) վճարման, հեղինակային պայմանագրերով պարգևատրումների հետ կապված քաղաքացիների պահանջների,
    գ) բանկի բնականոն գործունեության համար անհրաժեշտ ընթացիկ ծախսերի վճարման գծով պահանջների վրա,
    դ) սույն օրենքով նախատեսված ֆինանսական գործարքներից և ապահովության պայմանագրերից բխող զուտացման վրա։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  14

5. Սույն հոդվածով նախատեսված բանկի պարտատերերի պահանջների բավարարման մորատորիումը վերացվում է (ապասառեցում) Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերում և կարգով, կարող են ապասառեցվել և կատարվել բանկի պարտատերերի պահանջներն ամբողջությամբ կամ դրանց մի մասը: