FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  20

Հատուկ միջոցների գործադրումը.
1. Պահնորդը (թիկնապահը) հատուկ միջոցներ կարող է գործադրել հետևյալ դեպքերում.
    1) իր կամ պահպանվող անձի կյանքին և առողջությանն անմիջականորեն սպառնացող հարձակումը խափանելիս.
    2) իր կամ պահպանվող անձի (գույքի) դեմ ուղղված հարձակումը կանխելիս, երբ հարձակվողը ցույց է տալիս ֆիզիկական դիմադրություն.
    3) պահպանվող օբյեկտ մուտք գործելու փորձ կատարող տրանսպորտային միջոցը կանգնեցնելու անհրաժեշտությունից ելնելով, եթե վարորդը չի կատարում մեքենան կանգնեցնելու վերաբերյալ պահնորդի (թիկնապահի) օրինական պահանջը.
    4) պահնորդի (թիկնապահի) հատուկ միջոցներին տիրանալու փորձը կանխելիս.
2. Արգելվում է հատուկ միջոցների գործադրումը հղիության նկատելի նշաններ ունեցող կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, անչափահասների նկատմամբ, եթե նրանց տարիքն ակնհայտ է կամ հայտնի է պահնորդին (թիկնապահին), բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու, պահնորդի (թիկնապահի) կամ պահպանվող այլ անձի կյանքին կամ առողջությանը, պահպանվող օբյեկտի անվտանգությանը սպառնացող զինված կամ խմբակային այլ հարձակումը կանխելու դեպքերի.
3. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների բացակայության դեպքում պահնորդը (թիկնապահը) իրավունք ունի օգտագործելու ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները: