FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

article  11.2

Փաստահավաք հանձնաժողովի իրավասությունը և գործունեության ուղղությունները.
1. Փաստահավաք հանձնաժողովի գործունեությունն ուղղված է՝
    1) Ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում տեղի ունեցած՝ սույն հոդվածով նախատեսված դեպքերի և իրադարձությունների (այսուհետ նաև՝ դեպքեր և իրադարձություններ) շրջանակում կամ դրանց հետևանքով կատարված՝ մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումների (այսուհետ նաև՝ խախտումներ) վերաբերյալ փաստերի հավաքագրմանը և ուսումնասիրմանը.
    2) պատմական, քաղաքական, տնտեսական, իրավական համատեքստում խախտումների կատարման առիթների, պատճառների, հանգամանքների բացահայտմանն ու նկարագրմանը.
    3) խախտումների կատարմանը նպաստած (նպաստող) կամ դրանց կատարման պատճառ հանդիսացած ինստիտուցիոնալ մեխանիզմների, համակարգային կապերի, խախտումների կատարմանը նպաստած և դրանց կատարման գործընթացում ներգրավված, այդ թվում՝ էական ու որոշիչ մասնակցություն կամ ազդեցություն ունեցած անձանց, կազմակերպությունների, մարմինների հնարավոր շրջանակի բացահայտմանը.
    4) ինստիտուցիոնալ բարեփոխումների և այլ առաջարկությունների ներկայացմանը՝ ուղղված հնարավոր խախտումների կրկնությունը բացառելուն, դրանց հետևանքով տուժած անձանց իրավունքների պաշտպանությանը, անձանց խախտված իրավունքների վերականգնմանը և փոխհատուցման եղանակների ու միջոցների սահմանմանը.
2. Ուսումնասիրվող ժամանակահատվածի դեպքերը և իրադարձությունները ներառում են՝
    1) համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և հանրաքվեների կազմակերպում և անցկացում.
    2) հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ.
    3) պետության կարիքների անվան տակ, ինչպես նաև հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումներ.
    4) անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումներ.
    5) ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր.
    6) հավաքների ազատության իրավունքի խախտումների դեպքեր:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

article  11.2

3. Սույն գլխի շրջանակում խախտում հասկացությունը կիրառվում է բացառապես որպես դեպքերի և իրադարձությունների շրջանակում կամ դրանց հետևանքով տեղի ունեցած գործողություն կամ դրսևորված անգործություն և ինքնին չի կարող համարվել որպես այլ օրենքով կամ այլ իրավական ակտով որակվող խախտում, այդ թվում՝ որպես հանցագործություն կամ այլ իրավախախտում.
4. Փաստահավաք հանձնաժողովն իր գործունեությունը պատշաճ իրականացնելու համար մշակում է իր գործունեության իրականացման, ներառյալ՝ իր իրավասության ներքո ընդգրկված հարցերի ուսումնասիրման ծավալը՝ հաշվի առնելով ուսումնասիրման ենթակա հարցերի բնույթը, անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման մեթոդաբանությունը, Հանրային խորհրդի գործունեությունն ապահովող քարտուղարության միջոցով աշխատանքների կազմակերպման կարգը, ինչպես նաև իր գործունեությանն առնչվող այլ հանգամանքներ: