FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  118

Ապահովագրական գաղտնիքի տրամադրման ենթակա տեղեկությունների սահմանները.
1. Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն և Բյուրոն ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները, սույն օրենքի 112-115.1-րդ հոդվածներին համապատասխան, տրամադրում են միայն իրենց հաճախորդի, իսկ Բյուրոն` իր անդամների հաճախորդների վերաբերյալ: Ընդ որում, եթե հաճախորդների՝ ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի կամ Բյուրոյի մոտ պահվող փաստաթղթերում նշված են այլ անձանց կամ կազմակերպությունների անուններ կամ անվանումներ, գործարքի (գործառնության) պայմաններ և նման այլ տեղեկություններ, դրանք սույն հոդվածի իմաստով համարվում են հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ.
2. Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն և Բյուրոն իրավունք չունեն իրենց հաճախորդի վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով տեղեկություններ տրամադրելիս վերջինիս կնքած պայմանագրերի կամ այլ գործարքների (գործառնությունների) կողմ հանդիսացող անձանց և կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու, եթե դրանք չեն պահանջվել սույն օրենքով սահմանված կարգով: