Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 14 Պաշտոնատար անձը. 1. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնատար անձը, օրենքով, իրավական այլ ակտերով և իր աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին և խնդիրներին համապատասխան, իրականացնում է իր աշխատակազմի կառավարումը. 2. Պաշտոնատար անձին անմիջական հաշվետու են աշխատակազմի ղեկավարը, պաշտոնատար անձի խորհրդականը, օգնականը, մամուլի քարտուղարը, ռեֆերենտը, այլ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք և գրասենյակի ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ. 3. Պաշտոնատար անձը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց և գրասենյակի ղեկավարի անմիջական ղեկավարն է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ. 4. Կառավարչական իրավահարաբերություններում վարչապետը Կառավարությանը ենթակա պետական մարմինների, իրեն ենթակա պետական մարմինների ղեկավարների, մարզպետների վերադասն է. 5. Փոխվարչապետը իր գրասենյակի ղեկավարի, խորհրդականի, օգնականի, ռեֆերենտի, մամուլի քարտուղարի, արարողակարգի պատասխանատուի անմիջական ղեկավարն է. 6. Պաշտոնատար անձը` 1) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր. 2) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է աշխատակազմի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր. 3) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ. 4) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում աշխատակազմի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հանձնարարականները. 5) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները, հանձնարարականները. 6) լսում է աշխատակազմի ղեկավարի, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև գրասենյակի հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ. |