Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 40 Տվյալների շտեմարանը. 1. Պրոբացիայի ծառայության առջև դրված խնդիրների և գործառույթների արդյունավետ իրականացման նպատակով պրոբացիայի ծառայությունը ձևավորում և վարում է տվյալների շտեմարան. 2. Պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի շահառուի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով հարցումներ է կատարում պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, հիմնարկներին և այլ կազմակերպություններին՝ պահպանելով պրոբացիայի շահառուի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը: Պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի շահառուի վերաբերյալ ֆինանսական կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին բանկային և այլ գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով հարցումներ չի կատարում. 3. Պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, հիմնարկները և այլ կազմակերպություններն իրենց իրավասությունների սահմաններում պարտավոր են պրոբացիայի շահառուի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով պրոբացիայի ծառայության հարցումներին պատասխանել սեղմ, բայց ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում. 4. Տվյալների շտեմարանում պրոբացիայի շահառուի անձնական գործը պահվում է պատժի կամ հարկադրանքի այլ միջոցի կատարման ավարտի պահից 10 տարի ժամկետով, որից հետո օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացվում է: Պրոբացիայի ծառայության արխիվում մշտապես պահպանվում են դատապարտյալի կամ պրոբացիայի շահառուի վերաբերյալ լրացված հաշվառման քարտը և տվյալների շտեմարանում առկա էլեկտրոնային տեղեկությունները. 5. Պրոբացիայի շահառուի հաշվառման քարտի ձևն ու լրացման կարգը, ինչպես նաև տվյալների շտեմարանում առկա էլեկտրոնային տեղեկությունների վարման կարգը սահմանում է համապատասխան նախարարը. 6. Պրոբացիայի ծառայության տվյալների շտեմարանի մեջ ներառվող տեղեկությունների հավաքման և օգտագործման ընթացակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |