FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  1

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ և ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ.
1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը (այսուհետ` ծառայություն) զինվորական ծառայություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով.
2. Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության, հասարակական միավորումների գործունեությունից անկախության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա և կենտրոնացված ղեկավարման միջոցով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների կիրառման համակցմամբ.
3. Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնադրություններով և կանոնագրքերով, այլ օրենքներով և իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով.
4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին խրախուսելու և կարգապահական տույժի ենթարկելու կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքով.
5. Ազգային անվտանգության մարմիններում շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների զինվորական ծառայություն անցնելու կարգը սահմանվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: