Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 182 Կենտրոնական դեպոզիտարիայի հաշվետվությունները. 1. Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել հաշվետվություններ, այդ թվում՝ իր եռամսյակային և անկախ աուդիտորական եզրակացությամբ հաստատված իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով, կարգով և ժամկետներում. 2. Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է հրապարակել տեղեկություններ՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում. 3. Կենտրոնական բանկն իրավունք ունի պահանջելու Կենտրոնական դեպոզիտարիայի, հաշվարկային համակարգի անդամների կամ նրանց գործունեության վերաբերյալ ցանկացած այլ հաշվետվություն, տեղեկանք կամ բացատրություն, որն անհրաժեշտ է սույն օրենքով սահմանված իրավասություններն իրականացնելու համար. 4. Կենտրոնական դեպոզիտարիան սույն հոդվածի 3-րդ մասում նշված պահանջն ստանալու օրվանից` 5 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել պահանջվող տեղեկությունները և (կամ) փաստաթղթերը: |