FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  17

Ընդհանուր ժողովի որոշումների ընդունման կարգը.
1. Ընդհանուր ժողովն իրավասու է որոշումներ ընդունելու, եթե դրան մասնակցում է կոոպերատիվի անդամների (նրանց ներկայացուցիչների) ընդհանուր թվի կեսից ավելին: Մասնակցության ոչ բավարար լինելու դեպքում հայտարարվում են նոր ընդհանուր ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը: Չկայացած ընդհանուր ժողովի փոխարեն նոր ընդհանուր ժողովի գումարման դեպքում օրակարգի փոփոխություն չի թույլատրվում.
2. Կոոպերատիվի անդամն ընդհանուր ժողովին անձամբ մասնակցելու իր իրավունքը լիազորագրի տրման միջոցով կարող է փոխանցել իր ներկայացուցչին, այդ թվում՝ կոոպերատիվի որևէ այլ անդամի: Մինչև քսան անդամ ընդգրկող կոոպերատիվում մեկ ներկայացուցիչը չի կարող լիազորագրվել ավելի քան երկու անդամի շահերը ներկայացնելու, իսկ քսան անդամից ավելի ընդգրկվածություն ունեցող կոոպերատիվում՝ ավելի քան երեք անդամի շահերը ներկայացնելու համար.
3. Կոոպերատիվի յուրաքանչյուր անդամ ընդհանուր ժողովում ունի մեկ ձայնի իրավունք.
4. Ժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, եթե կոոպերատիվի կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ.
5. Քվեարկությանն իրավասու է մասնակցելու միայն ընդհանուր ժողովի գրանցված մասնակիցը (լիազորված ներկայացուցիչը).
6. Կոոպերատիվի անդամը, որն ամբողջությամբ չի վճարել սահմանված լրացուցիչ փայավճարները, զրկվում է քվեարկության իրավունքից.
7. Կոոպերատիվի միության լիազորագրված ներկայացուցիչներն իրավասու են ներկա լինելու իրենց կազմում ընդգրկված կոոպերատիվների ընդհանուր ժողովին.
8. Ժողովի որոշումները վավեր են ընդհանուր ժողովի անցկացման մասին կոոպերատիվի բոլոր անդամների ծանուցման դեպքում.
9. Ժողովի բացառիկ իրավասությանը պատկանող հարցերի որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ կետերով նախատեսված որոշումների, որոնք ընդունվում են միաձայն և 6-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ կետերով նախատեսված որոշումների, որոնք ընդունվում են մասնակիցների ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ, եթե կոոպերատիվի կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ.
10. Ժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով: