Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 28 Մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցումը. 1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղերը գրանցվում են Կենտրոնական բանկի կողմից` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը` ա) բանկի խորհրդի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` մասնաճյուղ բացելու մասին. բ) բանկի միջնորդագիրը. գ) մասնաճյուղի կանոնադրությունը. դ) ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարների աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք` Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևով: Կենտրոնական բանկը կարող է քննել մասնաճյուղի ղեկավարներին` նրանց մասնագիտական համապատասխանությունը պարզելու նպատակով. ե) Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևով` ստեղծվող մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը, որն իր մեջ ներառում է մասնաճյուղի ներքին կազմակերպական կառուցվածքը, նախատեսվող ֆինանսական գործառնություններն ու գործունեության հիմնական ուղղությունները, ակտիվների, պասիվների մոտավոր կազմը, կառուցվածքը, շահույթների և վնասների պլանային հաշվարկն առաջին երկու տարում. զ) մասնաճյուղին տարածք տրամադրելու, ինչպես նաև մասնաճյուղի տեխնիկական հագեցվածությունը Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանելու մասին փաստաթուղթ. է) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ փաստաթղթեր. 2. Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի և օտարերկրյա բանկերի ներկայացուցչություն գրանցելու համար բանկերը Կենտրոնական բանկ են ներկայացնում` ա) հիմնադիր բանկի միջնորդագիրը. բ) ներկայացուցչություն բացելու հիմնավորումը. գ) հիմնադիր բանկի կանոնադրության պատճենը. դ) ներկայացուցչության կանոնադրությունը. ե) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ փաստաթղթեր: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 28 3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղեր և ներկայացուցչություններ ստեղծելիս ստանում են Կենտրոնական բանկի համաձայնությունը` ներկայացնելով հիմնադիր բանկի միջնորդագիրը, մասնաճյուղի ստեղծման տնտեսական ծրագիրը և Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ փաստաթղթեր, իսկ համապատասխան երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով այլ երկրում գրանցվելուց (լիցենզավորվելուց, արտոնագրվելուց) հետո հաշվառվում են Կենտրոնական բանկում` ներկայացնելով գրանցման (լիցենզավորման, արտոնագրման) փաստը վկայող փաստաթուղթ. 4. Սույն հոդվածով նախատեսված միջնորդագիրը և պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում, Կենտրոնական բանկը գրանցում է մասնաճյուղը, ներկայացուցչությունը և տալիս է գրանցման վկայական, իսկ գրանցումը մերժելու դեպքում մերժման հիմքերի մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնում է բանկին: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ ստանալու համար գրանցման կամ համաձայնություն տալու դիմումի քննության մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին անձին չտեղեկացնելու դեպքում գրանցումը կամ համաձայնությունը համարվում է տրված: Կենտրոնական բանկի կողմից մասնաճյուղի, ներկայացուցչության գրանցման մերժման հիմքերը սահմանում է Կենտրոնական բանկը. 5. Կենտրոնական բանկը մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մասին որոշումն ընդունելուց հետո հնգօրյա ժամկետում այդ մասին ծանուցում է ձեռնարկությունների գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին` վերջինիս կողմից մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար. 6. Կենտրոնական բանկը կարող է մերժել բանկի` Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծվող մասնաճյուղի գրանցման միջնորդագիրը, եթե` ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ. բ) փաստաթղթերը ներկայացվել են թերի. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 28 գ) բանկի մասնաճյուղի տարածքը և տեխնիկական հագեցվածությունը չեն համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած պահանջներին. դ) բանկի մասնաճյուղի ղեկավարների մասնագիտական գիտելիքները կամ որակավորումը չեն համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած չափանիշերին. ե) մասնաճյուղի գրանցման փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում բանկը խախտել է հիմնական տնտեսական նորմատիվները, կամ բանկի ցուցանիշերի ամփոփ գնահատականը ցածր է Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափից, կամ Կենտրոնական բանկի սահմանված չափանիշներով մասնաճյուղի բացումը կհանգեցնի բանկի ֆինանսական վիճակի վատթարացմանը. զ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ ստեղծելու դեպքում բանկը չի ապացուցում տվյալ երկրում մասնաճյուղ բացելու անհրաժեշտությունը և Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով ծրագրավորում է շրջանառել հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցներ. է) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ հիմքերով. ը) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ ստեղծելու դեպքում Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով տվյալ պետությունում բանկային վերահսկողության համար պատասխանատու մարմինը պատշաճ և միջազգային չափանիշներին համապատասխան վերահսկողություն չի իրականացնում տվյալ պետությունում գրանցված բանկերի գործունեության նկատմամբ, կամ տվյալ պետությունը Կենտրոնական բանկին հնարավորություն չի ընձեռում վերստուգել կամ պատշաճ վերահսկողություն իրականացնել ստեղծվելիք մասնաճյուղի նկատմամբ. 7. Կենտրոնական բանկը կարող է մերժել բանկի կամ օտարերկրյա բանկի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող ներկայացուցչության գրանցման միջնորդագիրը կամ համաձայնություն չտալ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծվող ներկայացուցչության ստեղծմանը, եթե` ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ. բ) փաստաթղթերը ներկայացվել են թերի. գ) Կենտրոնական բանկի կարծիքով ներկայացուցչության բացումը կհանգեցնի բանկի ֆինանսական վիճակի վատթարացմանը. դ) Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված այլ հիմքերով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 28 8. Մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության դադարեցման, ներառյալ` ժամանակավոր դադարեցման կարգը, պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Կենտրոնական բանկը կարող է թույլ չտալ դադարեցնել կամ ժամանակավորապես դադարեցնել մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեությունը` իր կողմից սահմանված դեպքերում, կարգով և պայմաններով: |