Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 35 ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՎԵԼԱՑՈՒՄԸ. 1. Ընկերությունն իրավունք ունի բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու կամ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով ավելացնել իր կանոնադրական կապիտալը. 2. Բաց Ընկերությունը կարող է որոշում ընդունել լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման մասին միայն կանոնադրության մեջ հայտարարված բաժնետոմսերի քանակի սահմաններում և միայն նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի լրիվ վճարված լինելու դեպքում: Լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման մասին որոշմամբ պետք է սահմանվի` ա) լրացուցիչ տեղաբաշխվող յուրաքանչյուր դասի (առկայության դեպքում) հասարակ (սովորական) և արտոնյալ բաժնետոմսերի քանակը` այդ բաժնետոմսերի հայտարարված քանակի սահմաններում. բ) լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման ժամկետները և պայմանները, այդ թվում` դրանց ձեռքբերման նախապատվություն ունեցող բաժնետերերի և այլ արժեթղթերի սեփականատերերի միջև տեղաբաշխվող բաժնետոմսերի արժեքը. 3. Եթե նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի արժեքի գումարը լրիվ վճարված չէ, ապա Ընկերությունը կանոնադրական կապիտալը չի կարող մեծացնել ֆինանսական միջոցների ներգրավման հաշվին. 4. Ընկերությունն իր գործունեության ֆինանսական արդյունքներն ամփոփելուց հետո կարող է տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով ավելացնել կանոնադրական կապիտալը` ա) շահույթի մի մասը փոխանցելով կանոնադրական կապիտալ. բ) ընկերության զուտ ակտիվների (սեփական կապիտալի) արժեքից կանոնադրական կապիտալի, պահուստային կապիտալի և արտոնյալ բաժնետոմսերի լուծարային ու անվանական արժեքների տարբերության ընդհանուր գումարը գերազանցող մասը լրիվ կամ մասնակի փոխանցելով կանոնադրական կապիտալ. 5. Բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու միջոցով Ընկերությունը չի կարող ավելացնել կանոնադրական կապիտալն ավելի, քան ժողովի հաստատած վերջին հաշվեկշռում կամ վերջին աուդիտի արդյունքներով սահմանված զուտ ակտիվների արժեքն է. 6. Կանոնադրական կապիտալի ավելացման մասին որոշումն ընդունում է ժողովը, խորհուրդը կամ գործադիր մարմինը, եթե կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ նրանց տրված է այդ իրավասությունը. 7. Ընկերությունը կարող է ավելացնել կանոնադրական կապիտալը նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 35 9. Մասնավորեցման նպատակով Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների ավելացման առանձնահատկությունները (լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով) սահմանվում են մասնավորեցումը (ապապետականացումը) կարգավորող օրենքներով: |