Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 173 «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը, կասեցնելը և դադարեցնելը. 1. Մինչև «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության սահմանված ժամկետը լրանալը այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է՝ Միության մաքսային տարածքում վերամշակման գործողությունների արդյունքում ստացված (գոյացած) ապրանքները (վերամշակման արդյունքները, թափոնները՝ բացառությամբ այն թափոնների, որոնք նշված են սույն Օրենսգրքի 170-րդ հոդվածի 3-րդ կետում, (կամ) մնացորդները) և (կամ) «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված և Միության մաքսային տարածքում վերամշակման գործողությունների չենթարկված օտարերկրյա ապրանքները «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով. 2. Մինչև «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության սահմանված ժամկետը լրանալը այդ մաքսային ընթացակարգի գործողությունը կարող է ավարտվել՝ 1) Միության մաքսային տարածքում վերամշակման գործողությունների արդյունքում ստացված (գոյացած) ապրանքները (վերամշակման արդյունքները, թափոնները՝ բացառությամբ այն թափոնների, որոնք նշված են սույն Օրենսգրքի 170-րդ հոդվածի 3-րդ կետում, (կամ) մնացորդները) և (կամ) «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված և Միության մաքսային տարածքում վերամշակման գործողությունների չենթարկված օտարերկրյա ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով կամ օտարերկրյա ապրանքների առնչությամբ կիրառելի այլ մաքսային ընթացակարգով՝ սույն Օրենսգրքով նախատեսված պայմաններով ձևակերպելով՝ բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի: Ընդ որում, վերամշակման արդյունքների առնչությամբ չեն վճարվում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր, և չի պահանջվում ներքին շուկայի պաշտպանության միջոցների պահպանումը հաստատող փաստաթղթեր ներկայացնելը՝ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերից և (կամ) «Միության մասին» պայմանագրի 50-րդ հոդվածին համապատասխան սահմանված այլ տուրքերից տարբեր ձևով. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 173 2) վերսկսելով «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողությունը, որը կասեցվել էր՝ սույն Օրենսգրքի 224-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան. 3) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան՝ Միության մաքսային տարածքում վերամշակման գործողությունների արդյունքում ստացված (գոյացած) ապրանքների (վերամշակման արդյունքների, թափոնների և (կամ) մնացորդների) և (կամ) «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված և Միության մաքսային տարածքում վերամշակման գործողությունների չենթարկված օտարերկրյա ապրանքների՝ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ բնականոն պայմաններում փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման ժամանակ բնական կորստի հետևանքով դրանց անվերադարձ կորստի փաստը մաքսային մարմինների կողմից ճանաչվելով. 4) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ Միության մաքսային տարածքում վերամշակման գործողությունների կատարման արդյունքում գոյացած թափոնները դրանք հետագա առևտրային նպատակներով օգտագործելու համար ոչ պիտանի ճանաչելով, կամ գոյացած թափոնները թաղելու, վնասազերծելու, ուտիլիզացնելու կամ այլ եղանակով ոչնչացնելու փաստը կամ այդպիսի գործողությունների կատարման համար դրանց փոխանցման փաստը հաստատող փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացնելով. 5) «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների մասերը մաքսային մարմինների կողմից արտադրական կորուստներ ճանաչվելով. 6) Հանձնաժողովի և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող հանգամանքների ի հայտ գալով, նախքան որոնց ի հայտ գալը ապրանքները գտնվում են մաքսային հսկողության տակ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 173 3. Նախքան «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության սահմանված ժամկետը լրանալը այդ մաքսային ընթացակարգի գործողությունը կարող է կասեցվել «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և (կամ) դրանց վերամշակման արդյունքները «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով կամ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում. 4. Վերամշակման արդյունքները մաքսային ընթացակարգով կարող են ձևակերպվել մեկ կամ մի քանի խմբաքանակներով. 5. «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության սահմանված ժամկետը լրանալուց հետո այդ մաքսային ընթացակարգի գործողությունը դադարում է: |