FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  360

Մաքսային վիճակագրության վարումը, մաքսային վիճակագրության տվյալների օգտագործումը և տրամադրումը.
1. Մաքսային մարմինները վարում են մաքսային վիճակագրություն, որն իր մեջ ներառում է Միության անդամ չհանդիսացող պետությունների հետ անդամ պետությունների՝ ապրանքների արտաքին առևտրի մաքսային վիճակագրությունը (այսուհետ սույն հոդվածում՝ ապրանքների արտաքին առևտրի մաքսային վիճակագրություն), և հատուկ մաքսային վիճակագրություն: Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ ապրանքների արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարումը կարող է վերապահվել այդ պետության այլ պետական մարմիններին.
2. Մաքսային վիճակագրության վարման համար օգտագործվում են մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսները.
3. Ապրանքների արտաքին առևտրի մաքսային վիճակագրության տվյալները ձևավորվում են Միության անդամ չհանդիսացող պետությունների հետ անդամ պետությունների՝ ապրանքների արտաքին առևտրի վիճակի, զարգացման դինամիկայի և միտումների վերլուծության նպատակներով: Ապրանքների արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից հաստատվող մեթոդաբանությանը համապատասխան: Ապրանքների արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարման կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
4. Ապրանքների արտաքին առևտրի մաքսային վիճակագրության տվյալները, այդ թվում՝ ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման կամ վերանայման մասին դիմումի ներկայացման համար, մաքսային մարմինների կողմից անձանց և միջազգային կազմակերպություններին տրամադրվում են Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով, երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով.
5. Հատուկ մաքսային վիճակագրության տվյալները ձևավորվում և օգտագործվում են մաքսային մարմիններին վերապահված խնդիրների իրականացման նպատակներով: Հատուկ մաքսային վիճակագրության վարման կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: