Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ article 23 Հոժարակամ հոսպիտալացված անձի դուրսգրումը. 1. Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքից հոժարակամ հոսպիտալացված հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի դուրսգրումը իրականացվում է` 1) անձի ցանկությամբ կամ 2) անձի առողջացման և հոգեկան վիճակի բավարար լինելու դեպքում, եթե վերացել է հետագա հիվանդանոցային ձևով բուժման անհրաժեշտությունը` բժիշկ-հոգեբույժի եզրակացության հիման վրա, կամ 3) հետազոտման կամ փորձաքննության ժամկետները ավարտվելու դեպքում. 2. Դուրսգրումից առաջ հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը պատշաճ ծանուցում է անգործունակ ճանաչված անձի կամ երեխայի օրինական ներկայացուցչին` ծանուցման մեջ նշելով դուրսգրման օրը, ամիսը տարին և ժամը. 3. Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք հոժարակամ հոսպիտալացված հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցիչը, իրավունք ունեն ցանկացած պահի հրաժարվելու հոգեբուժական օգնություն և սպասարկում ստանալուց կամ պահանջելու դադարեցնել այն: |