FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  374

Հարկ վճարողի կողմից իրականացվող ճշգրտումները.
1. Պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին չհամապատասխանող գործարքների իրականացման դեպքում հարկ վճարողը կարող է ինքնուրույն վերահաշվարկել շահութահարկով հարկման բազան և (կամ) ռոյալթիի բազան և Օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացնել տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկներ (այդ թվում` ճշտված), եթե պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանության դեպքում կարող էր ձևավորվել շահութահարկով հարկման լրացուցիչ բազա և (կամ) ռոյալթիի լրացուցիչ բազա.
2. Հարկային մարմնի կողմից Օրենսգրքի 376-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի, հարկային մարմնի պահանջած և հարկ վճարողի ներկայացրած լրացուցիչ տեղեկատվության և հարկային մարմնի պահանջով հարկ վճարողի հետ անցկացված հարցազրույցի վերլուծության արդյունքում հարկ վճարողի վերահսկվող գործարքների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին չհամապատասխանելու դեպքում հարկային մարմինը կարող է առաջարկել հարկ վճարողին ճշգրտել վերահսկվող գործարքի ֆինանսական ցուցանիշը մինչև մեդիանա, ճշգրտել շահութահարկով հարկման բազան և (կամ) ռոյալթիի բազան և մեկամսյա ժամկետում հարկային մարմին ներկայացնել տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկներ (այդ թվում` ճշտված).
3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկ վճարողի կողմից ինքնուրույն իրականացվող ճշգրտումների արդյունքով առաջացած հարկի և վճարի գումարների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում.
4. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկային մարմնի վերլուծության արդյունքների և համապատասխան առաջարկների հիման վրա հարկ վճարողի կողմից տրանսֆերային գնագոյացման հաշվարկի (այդ թվում` ճշտված) ներկայացման արդյունքում լրացուցիչ առաջացած հարկի և վճարի գումարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են հարկային մարմնի կողմից հարկ վճարողի վերահսկվող գործարքի ֆինանսական ցուցանիշը մինչև մեդիանա ճշգրտելու վերաբերյալ առաջարկի ներկայացման օրվան հաջորդող օրվանից սկսած.
5. Տրանսֆերային գնագոյացման ստուգման արդյունքներով առաջադրվող հարկի և վճարի գումարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են դրանց առաջացման՝ այդ գործարքի հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկի ներկայացման համար օրենքով սահմանված օրվանից սկսած: