Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 16 Կրեդիտառուների դատական, արբիտրաժային, ինչպես նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով պաշտպանությունը. 1. Կրեդիտառուների՝ սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված իրավունքները ենթակա են պաշտպանության դատական կարգով, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ արբիտրաժային կարգով, ինչպես նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով. 2. Եթե կրեդիտավորման պայմանագրի առնչությամբ կրեդիտավորողի և կրեդիտառուի միջև կնքվում է արբիտրաժային համաձայնություն, ապա կրեդիտավորողը պարտավոր է կրեդիտառուի համար բացահայտել կողմերի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ բավարար տեղեկատվություն. 3. Կրեդիտառուների իրավունքների պաշտպանության նպատակից ելնելով` Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվության նվազագույն պահանջներ և (կամ) օրինակելի ձև. 4. Կրեդիտավորողն իրավունք չունի կրեդիտավորման պայմանագրի կնքումը պայմանավորելու արբիտրաժային համաձայնության կնքմամբ: |