FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

article  31.2

Ասոցիացիաների կամ ասոցիացիաների միավորումների գործառույթները.
1. Սույն օրենքի 31.1-ին հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխանող ասոցիացիաներն իրականացնում են հետևյալ գործառույթները.
    1) մասնակցում են առողջապահության բնագավառի նորմատիվ իրավական ակտերի մշակմանը՝ նախնական քննարկումներ կազմակերպելով իրենց անդամների շրջանում.
    2) մշակում են կլինիկական ուղեցույցներ և գործելակարգեր: Ասոցիացիաների մշակած և նրանց գործադիր մարմնի կողմից հավանության արժանացած կլինիկական ուղեցույցները և գործելակարգերը լիազոր մարմին են ներկայացվում հաստատման՝ լիազոր մարմնի իրավական ակտով: Լիազոր մարմինը կարող է չհաստատել ասոցիացիաների կողմից սահմանված կարգով հաստատման ներկայացված ուղեցույցները և գործելակարգերը, եթե դրանք հակասում են ապացուցողական բժշկության սկզբունքներին,
    (կամ) դրանք հնարավոր չէ կիրառել Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ նյութատեխնիկական ապրանքների բացակայության կամ ոչ բավարար լինելու պատճառով: Լիազոր մարմնի հաստատած կլինիկական ուղեցույցները և գործելակարգերը ներբեռնվում են առողջապահության էլեկտրոնային համակարգ.
    3) լիազոր մարմնի սահմանած կարգով իրականացնում են իրենց մշակած և լիազոր մարմնի հաստատած կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի ներդրմանն ուղղված աշխատանքներ, ինչպես նաև առնվազն երեք տարին մեկ անգամ անհրաժեշտության դեպքում լիազոր մարմին են ներկայացնում առաջարկություններ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
    4) լիազոր մարմնի առաջարկությամբ մասնակցում են լիազոր մարմնի կողմից մշակվող չափորոշիչների քննարկմանը.
    5) լիազոր մարմնի առաջարկությամբ մասնակցում են բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկի և տեսակների շրջանակում մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկերի կազմմանն ու դրանց վերանայման աշխատանքներին.
    6) լիազոր մարմնի առաջարկությամբ մշակում կամ մասնակցում են բժշկական օգնության և սպասարկման ընթացակարգերի մշակմանը՝ ըստ բժշկական օգնության և սպասարկման տեսակների.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

article  31.2

7) կազմում և լիազոր մարմին են ներկայացնում համապատասխան մասնագետների ցանկ, որոնք լիազոր մարմին դիմած իրավասու մարմիններին փորձագիտական ծառայություններ կարող են մատուցել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգերով նախատեսված դեպքերի համար.
    8) լիազոր մարմին են ներկայացնում առաջարկություններ բուժաշխատողներին խրախուսելու վերաբերյալ.
    9) իրենց անդամների համար օրենքով սահմանված կարգով անվճար հիմունքներով ապահովում են տարեկան առնվազն 10 ՇՄԶ կրեդիտ.
    10) օրենքով սահմանված կարգով կարող են մասնակցել իրենց անդամների իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ տեսչական մարմինների կազմած վարչական ակտերի բողոքարկմանը.
    11) առաջարկություններ են ներկայացնում լիազոր մարմին Հայաստանի Հանրապետությունում չգրանցված, սակայն առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեության ընթացքում կենսական անհրաժեշտ դեղերի վերաբերյալ՝ դրանց գրանցումը կազմակերպելու նպատակով, այդ թվում՝ պետական պատվերի շրջանակներում.
    12) օրենքով սահմանված կարգով ասոցիացիաներին կարող են պատվիրակվել նաև այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են նրանց կանոնադրությանը.
    13) լիազոր մարմնի նախաձեռնությամբ 5-օրյա ժամկետում լիազոր մարմին են ներկայացնում նախարարության խորհրդատուների երեքական թեկնածուի, որոնցից մեկին լիազոր մարմինը կարող է նշանակել խորհրդատու: Խորհրդատուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրության, նշանակման, գործունեության ժամկետի կարգը հաստատում է լիազոր մարմինը: