FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

2018 թվականի հուլիսի 1-ից հետո պաշտոնի փոփոխության դեպքում քաղաքացիական ծառայողին դասային աստիճանի համար հավելավճարը այլևս չի տրվում.
6. Դասային, դիվանագիտական աստիճանների կամ կոչման համար հավելավճարները տրվում են բացառապես տվյալ մարմնում (ծառայությունում) աշխատելու ժամանակահատվածում.
6.1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին, ինչպես նաև ազգային անվտանգության մարմիններում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողներին (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների), Պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողներին, ոստիկանության ծառայողներին (բացառությամբ ոստիկանության պետի պաշտոն զբաղեցնող ծառայողի), փրկարար ծառայության տնօրենի տեղակալներին, փրկարարական ծառայողներին, քրեակատարողական ծառայողներին և պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին օրենքով սահմանված կարգով ատեստավորման արդյունքներով որակավորման համար տրվում է հավելավճար, որը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացման միջոցով: 6.3. Պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվում է հավելավճար կատարողականի գնահատման հիման վրա: Կատարողականի գնահատման չափանիշները և դրա հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ հավելավճարի տրամադրման, հաշվարկման կարգն ու մեթոդաբանությունը` Պետական եկամուտների կոմիտեի նախագահը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հավելավճարները և դրանց հաշվարկման կարգը.
1. Դասային, դիվանագիտական աստիճանների, կոչման (այդ թվում` դասային և հատուկ), ինչպես նաև սույն օրենքով սահմանված դեպքերում օտար լեզուների իմացության, աշխատանքային և(կամ) ծառայության ստաժի համար պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվում են հավելավճարներ.
2. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց շնորհված դասային, դիվանագիտական աստիճանների և կոչման համար հավելավճարները սահմանվում են պաշտոնային դրույքաչափի նկատմամբ.
3. Տվյալ մարմնում ամենացածր դասային աստիճանի համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր դասային աստիճանի համար հավելավճարի չափը աճում է մեկ տոկոսով, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի: 3.2. Տվյալ մարմնում (ծառայությունում) ամենացածր կոչման համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի երեք տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր կոչման համար հավելավճարի չափը աճում է մեկ տոկոսով.
3.3. Դիվանագիտական աստիճանի համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով.
4. Կոչման համար հավելավճար տրվում է հարկադիր կատարողներին, հարկային, մաքսային ծառայողներին: Ընդ որում, հարկային ծառայողներին կոչման համար հավելավճար տրվում է այն դեպքում, եթե համապատասխան ծառայողը դասային աստիճանի համար հավելավճար չի ստանում, կամ կոչման համար հաշվարկված հավելավճարի չափն ավելի բարձր է դասային աստիճանի համար հաշվարկված հավելավճարի չափից: 5. Քաղաքացիական ծառայողին հավելավճար տրվում է միայն տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում` նրա պաշտոնային դրույքաչափի հինգ տոկոսի չափով, ընդ որում մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը քաղաքացիական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող այն քաղաքացիական ծառայողներին, որոնց շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան, տրվում է սույն մասով նախատեսված հավելավճար:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

7. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վճարվող հավելավճարների ընդհանուր չափը, բացառությամբ դիվանագետներին, Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորին վճարվող, ինչպես նաև սույն հոդվածի 6.1-ին և 6.3-րդ մասերով սահմանված հավելավճարների, չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը: