FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  129

«Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ապրանքների վերամշակման թույլտվության հետկանչը (չեղարկումը).
1. Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվությունը մաքսային մարմինները կարող են հետ կանչել (չեղարկել), եթե՝
    1) հայտարարատուն չի պահպանում «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի պայմանները.
    2) մաքսային մարմիններին հայտնի են դարձել փաստեր, որոնք հավաստում են, որ ապրանքների վերամշակման թույլտվության ստացման համար մաքսային մարմիններ ներկայացվել են անարժանահավատ տեղեկություններ, որոնք ազդել են մաքսատուրքի, հարկերի և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների մեծության վրա.
    3) ապրանքների վերամշակման թույլտվություն ստացած անձը թույլտվությունն ստանալուց հետո՝ երկու տարվա ընթացքում, չի կատարել վերամշակման ենթակա ապրանքների արտահանում «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով.
2. Մինչև մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության՝ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով հետկանչը (չեղարկումը) մաքսային մարմինը թույլտվությունն ստացած անձին էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ուղարկում է ծանուցում վերամշակման թույլտվությունը հետ կանչելու մտադրության վերաբերյալ.
3. Մաքսային մարմնի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծանուցումն ուղարկելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, վերամշակման թույլտվություն ստացած անձի կողմից ապրանքների արտահանմանն ուղղված որևէ գործողություն չիրականացվելու դեպքում մաքսային մարմինը վերամշակման թույլտվությունը հետ է կանչում (չեղարկում է).
4. Մաքսային մարմինների կողմից վերամշակման թույլտվության հետկանչի (չեղարկման) վերաբերյալ որոշումը գործում է դրա ընդունման պահից, ընդ որում, հետ կանչված (չեղարկված) թույլտվության հիման վրա ապրանքների արտահանումը «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով չի թույլատրվում.
5. Մաքսային մարմինների կողմից վերամշակման թույլտվության հետկանչի (չեղարկման) որոշման վերաբերյալ ծանուցումն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հայտարարատուն պարտավոր է նախկինում «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ձևակերպել «Արտահանում» մաքսային ընթացակարգով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  129

6. Եթե մաքսային մարմինների ընդունած՝ մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության հետկանչի (չեղարկման) որոշումը վերադասության կարգով կամ բողոքարկման արդյունքով ճանաչվում է ոչ իրավաչափ, ապա այդ որոշման անվավեր ճանաչվելու դեպքում վերամշակման թույլտվության գործողությունը մաքսային մարմինները վերականգնում են սույն մասով սահմանված որոշումն անվավեր ճանաչվելու օրվանից: